Դատապարտում ենք իշխող ուժի պատգամավորի վերջին հայտարարությունները․ «Եվրոպացիները հանուն Արցախի»

Դատապարտում ենք իշխող ուժի պատգամավորի վերջին հայտարարությունները․ «Եվրոպացիները հանուն Արցախի»

Tue, 25 Aug 2026 15:03:06 +0400


Եվրոպացիները հանուն Արցախի
Հայտարարություն

Մենք՝ «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության անունից, խոր մտահոգությամբ և վճռականորեն դատապարտում ենք ՀՀ Ազգային ժողովի իշխող ուժի պատգամավորի վերջին հայտարարությունները՝ ուղղված Հայկական Սփյուռքին և համահայկական շահերը պաշտպանող կառույցներին։

Սփյուռքի հզորացումը Հայաստանի թուլացման հետ կապելը ոչ միայն վտանգավոր սխալ ընկալում է, այլև խորապես բաժանարար մի մոտեցում, որը փորձում է հակադրել հայ ժողովրդի երկու անբաժանելի բաղադրիչները։

Նույնքան անընդունելի է համահայկական շահերը պաշտպանող կառույցների աշխատանքը ներկայացնել որպես Հայաստանի պետական շահերին հակասող երևույթ։ Տասնամյակներ շարունակ նրանց աշխատանքը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից մինչև Արցախի հայության իրավունքների պաշտպանությունը, իրականացվել է ի նպաստ հայ ժողովրդի արժանապատվության, իրավունքների և համազգային շահերի։

Առանձնահատուկ մտահոգիչ և դատապարտելի է նաև այսօրվա իշխանությունների որդեգրած վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ, որը դրսևորում է վտանգավոր խուսափողականություն և նսեմացնում է հայ ժողովրդի պատմական հիշողության ու արդարության պահանջի կարևորությունը։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման պայքարը սակարկության ենթակա քաղաքական հարց չէ, այլ հայ ժողովրդի պատմական հիշողության, արժանապատվության և իրավունքների անբաժանելի մասն է։
Այսօր, երբ Արցախի հայությունը ենթարկվել է բռնի տեղահանման, իսկ Արցախի հայկական ժառանգությունը գտնվում է լուրջ վտանգի տակ, մենք Հայաստանի պետական ներկայացուցիչներից ոչ թե Սփյուռքի դեմ ուղղված հարձակումներ էինք ակնկալում, այլ համազգային համերաշխություն և Արցախի հարցի արդար լուծման ուղղությամբ միասնական ջանքեր։

Մենք մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար։ Ուժեղ Հայաստանը և ուժեղ Սփյուռքը հակասություն չեն, այլ նույն ազգային ուժի երկու փոխլրացնող հենասյուներ։

Եվրոպական երկրներում ապրող հայ քաղաքացիներս և Հայաստանի բարեկամ մեր եվրոպացի գործընկերները պիտի շարունակենք (կամ՝ շարունակելու ենք) պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները, Արցախի հայության վերադարձի իրավունքը, հայկական մշակութային ժառանգության պահպանությունը և համահայկական շահերը պաշտպանող կառույցների արդար պահանջները։
Ոչ մի պաշտոնական հայտարարություն չի կարող մեզ ստիպել հրաժարվել մեր պատմական հիշողությունից, ազգային իրավունքների պաշտպանությունից կամ Արցախի նկատմամբ մեր պատասխանատվությունից։
Հայաստանի և Սփյուռքի ուժը մեկ ամբողջության ուժն է։

«Եվրոպացիները հանուն Արցախի»
25 օգոստոսի, 2026թ․

Կարեն Արևյան – Անգլիա
Մուրադ Փափազյան – Ֆրանսիա
Կարեն Թադևոսյան – Բելգիա
Նուբար Վարդանյան – Հոլանդիա
Ջոնաթան Շպանգենբերգ – Գերմանիա
Սիմոն Տեր-Սահակյան – Շվեդիա
Նազար Ավագյան – Հունաստան
Վահան Այնեջյան – Կիպրոս
Սահակ Չալըքյան – Բուլղարիա
Ալեքսանդր Սարգսյան – Չեխիա
Բայքար Սվազլյան – Իտալիա
Զարեհ Նազարյան – Ռումինիա
Արարատ Ղուկասյան – Իսպանիա

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոսկվայի կենտրոնում Թուրքիայի դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել

Մոսկվայի կենտրոնում Թուրքիայի դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել Mon, 30 Nov 2026 00:20:19 +0400 Մոսկվայի…

4 րոպե ago

Եթե նույնիսկ ինձ էլ կալանավորելու հրաման տա Նիկոլ Փաշինյանը, մեկ է՝ ես դեմ եմ քվեարկելու Ալիևի սահմանադրությանը․ Անուշ Միրզոյան

Եթե նույնիսկ ինձ էլ կալանավորելու հրաման տա Նիկոլ Փաշինյանը, մեկ է՝ ես դեմ եմ քվեարկելու…

8 րոպե ago

ՔՊ-ն Սեւանում պարտվեց

ՔՊ-ն Սեւանում պարտվեց Mon, 30 Nov 2026 00:12:47 +0400 Հրապարակի տեղեկություններով` Սևան համայնքում գործող համայնքապետ…

12 րոպե ago

Աշոցքում ընտրողների 8,5%-ը մասնակցել է ընտրության` ՔՊ-ին դեմ քվեարկելու համար

Աշոցքում ընտրողների 8,5%-ը մասնակցել է ընտրության` ՔՊ-ին դեմ քվեարկելու համար Mon, 30 Nov 2026 00:00:06…

25 րոպե ago

Դուրովը հայտարարել է Իսպանիայում կառավարության քննադատության պատճառով Telegram-ի նկատմամբ հետաքննության մասին

Դուրովը հայտարարել է Իսպանիայում կառավարության քննադատության պատճառով Telegram-ի նկատմամբ հետաքննության մասին Sun, 29 Nov 2026…

32 րոպե ago

Նոյեմբերյանում հաղթել է ընդդիմությունը. «Ապրելու երկիր»

Նոյեմբերյանում հաղթել է ընդդիմությունը. «Ապրելու երկիր» Sun, 29 Nov 2026 23:48:18 +0400 Նախնական տվյալներով, «Ապրելու…

37 րոպե ago