Կաթողիկոսի հրաժարականի հարցը չի կարող թելադրվել որևէ քաղաքական իշխանության կողմից. ՀԲԸՄ

Կաթողիկոսի հրաժարականի հարցը չի կարող թելադրվել որևէ քաղաքական իշխանության կողմից. ՀԲԸՄ

Tue, 25 Aug 2026 20:18:04 +0400


Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կենտրոնական վարչության նամակը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին և Ազգային ժողովի անդամներին․

Հարգելի պրն. Ռուբինյան,

Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2026-2031 թթ. ծրագիրը, որը 2026 թ․ օգոստոսի 20-ին ՀՀ Ազգային ժողովին է ներկայացվել քննարկման և հաստատման նպատակով, ներառում է մի շարք համապարփակ նախաձեռնություններ, որոնց վերաբերյալ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը մեկնաբանություններ անելն իր իրավասությունը չի համարում։

Մեր լուրջ մտահոգությունը շարունակում են առաջացնել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթները։ Հայաստանյայց առաքելական եկեղեցին դարեր շարունակ պահել ու պահպանել է քրիստոնեական հավատքը, հայ ինքնությունն ու աշխարհասփյուռ հայության միասնությունը։ Հաշվի առնելով, որ եկեղեցու հավատացյալների մեծամասնությունն ապրում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս՝ այն մշտապես պահպանել է իր ինքնակառավարման անկախ համակարգը։

Այս պատմական ավանդույթին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության և օրենքների, կրոնական ազատության միջազգային պաշտպանության և Կանոնական իրավունքի համաձայն՝ Կառավարության ծրագրում եկեղեցուն վերաբերող դրույթները, մասնավորապես՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի կամ ընտրության, ինչպես նաև եկեղեցու կանոնադրության ընդունման հարցերը, չեն կարող թելադրվել որևէ քաղաքական իշխանության կողմից։

Ինքնակառավարման այս դարավոր սկզբունքն արտացոլում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու համաշխարհային բնույթն ու դերակատարությունը։ Մենք հարգանքով խնդրում ենք Ազգային ժողովին մերժել այս հարցում միջամտելու Կառավարության առաջարկն ու հարգել եկեղեցու կառավարման հաստատված ու դարերով պահպանված սկզբունքները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ընդդիմությանը չի կարողանալու ճնշել, արտահերթ ընտրությամբ էլ չի հաղթելու

Ընդդիմությանը չի կարողանալու ճնշել, արտահերթ ընտրությամբ էլ չի հաղթելու Mon, 02 Nov 2026 20:00:43 +0400…

3 րոպե ago

Կրակոցներ ամերիկյան խանութում․ կա զոհ եւ վիրավորներ

Կրակոցներ ամերիկյան խանութում․ կա զոհ եւ վիրավորներ Mon, 02 Nov 2026 20:00:13 +0400 Հրաձգություն է…

4 րոպե ago

Աշխատասենյակի տեսախցիկները արձանագրել են կաշառքի փոխանցումը. Պետն ընդունել է մեղքը

Աշխատասենյակի տեսախցիկները արձանագրել են կաշառքի փոխանցումը. Պետն ընդունել է մեղքը Mon, 02 Nov 2026 19:45:46…

18 րոպե ago

Պատրաստ են հակահարվածների

Պատրաստ են հակահարվածների Mon, 02 Nov 2026 19:30:27 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ եւ ԶՈՒ Գերագույն…

33 րոպե ago

Ինչու են Անդրանիկի նկարը մշակույթի պալատի վրա փակցրել

Ինչու են Անդրանիկի նկարը մշակույթի պալատի վրա փակցրել Mon, 02 Nov 2026 19:15:36 +0400 Օրեր…

48 րոպե ago

Մոսկվա- Բաքու «զբոսանավով ճամփորդության» նախագիծ

Մոսկվա- Բաքու «զբոսանավով ճամփորդության» նախագիծ Mon, 02 Nov 2026 19:00:58 +0400 Առաջիկա տարիներին Մոսկվայից Բաքու…

1 ժամ ago