Քեռին կին հըլներ` մուրքուր կըլներ. որ բարբառով է խոսում ՔՊ-ական պատգամավորը

Քեռին կին հըլներ` մուրքուր կըլներ. որ բարբառով է խոսում ՔՊ-ական պատգամավորը

Tue, 25 Aug 2026 20:15:34 +0400


Նորատուսցի ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը ԱԺ-ում կրկին փայլատակում է իր մտքի գոհարներով: Նա դեռ նախորդ գումարման խորհրդարանում էր ընդդիմության պատգամավորների ելույթների ժամանակ ռեպլիկներ բաց թողնում, Փաշինյանի շրջիկ թափառախմբի հետ եկեղեցու դեմ պայքարի «առաջամարտիկներից» էր եւ անգամ «ուրախ ավտոբուսում» էր երբեմն լինում, որի արդյունքում նորից հայտնվեց խորհրդարանում, չնայած սեպտեմբերին սեկտեմբեր է ասում եւ աղջկա անունն էլ Սմայլիկ է դրել: Նա հպարտորեն ասում էր. «Իմ համար սեպտեմբերը սեԿտեմբեր ա, օգոստոսը՝ օՔոստոս, հունվարն էլ՝ հունԸՐվար, իմ բարբառն ըտենց ա…»:

Գրիգորյանը նախկինում Նորատուսի հայտնի ձկնավաճառներից է եղել, իր ծննդավայր Գեղարքունիքում ավելի շատ հայտնի` որպես «ձկնգող», եւ չնայած գործադրած ջանքներին, իր հարազատ գյուղում չկարողացավ խոստացած 80% քվեն ապահովվել ՔՊ-ի համար:

Այսօր Ազգային ժողովը 63 կողմ և 24 դեմ ձայներով ընդունեց կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը: Նա այդ ծրագրի մասին մի բոցաշունչ ելույթ ունեցավ. «Այս ծրագրով Ձեր կյանքը ավելի հեշտացնելու է: Մեզ մեղադրում են գյուղատնտեսությունը հետ տանելու մեջ, բայց ասեմ, որ այս ծրագրով մենք ձեռք ենք բերելու շուրջ 3000 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, տարեկան 1500 ինտենսիվ այգիներ, 8000 հա հողատարծքներում ներդրվելու է ջրախնայող համակարգեր: Մեր ընդդիմությունը ինչքան լավ բան կա, դեմ ա: Թոշակը բարձրացրել ենք, ասում է` ընտրակաշառք եք տվել: Ասում են՝ տների վարձերը թանկացել ա, ընդդիմադիրներ ջան, վարձով տուն տվողը դուք եք, հո՞ մենք չենք, հո՞ ես վարձով տարածք չունեմ, որ տամ: Դուք եք վարձով տարածքը տալիս, է, մի թանկացրեք: Ասում եք` արտահանումները փակվել ա, ու դա տնտտեսության վրա ազդում ա: Հարգելի գործընկերներ, այդ արտահանող երկրների ղեկավարները Ձեր կամ Ձեր ղեկավարների ընկերներն են, հո՞ իմ ընկերները չեն, որ ես հեռախոսը վերցնեմ, զանգեմ, ասեմ՝ բացեք: Ասել ենք՝ տնտեսական 7 տոկոս աճ, ապահովել ենք, ասում ենք՝ դրան պլյուս 6 տոկոս աճ՝ ապահովելու ենք, մենք ենք իշխանությունը եւ դրա քաղաքական պատասխանատվությունը վերցնելու ենք, դուք հիմա եկել, ասում եք, որ քեռին՝ կին հըլներ, մորքուր կըլներ, հա՞»: Զանգահարեցինք Նարեկ Գրիգորյանին, հարցնելու, արդյոք «քեռին՝ կին հըլներ, մորքուր կըլներ», դա ե՞ւս իրենց բարբառն է` ինչպես սեկտեմբերն ու հունըրվարը, սակայն Գրգորյանն ասաց, որ հարցազրույց չի տալիս եւ անջատեց հեռախոսը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Գուցե ժամանակն է ձևական բարեփոխումներից անցնել իրական քայլերի

Գուցե ժամանակն է ձևական բարեփոխումներից անցնել իրական քայլերի Sun, 01 Nov 2026 10:47:14 +0400 Հերթական…

15 րոպե ago

Նախկին վարչապետի դեմ քրեական հետապնդում կհարուցվի

Նախկին վարչապետի դեմ քրեական հետապնդում կհարուցվի Sun, 01 Nov 2026 10:30:19 +0400 Հունգարական Հետաքննությունների ազգային…

32 րոպե ago

Այսօր Նարեկ Կարապետյանի ծննդյան օրն է

Այսօր Նարեկ Կարապետյանի ծննդյան օրն է Sun, 01 Nov 2026 10:15:44 +0400 Այսօր «Ուժեղ Հայաստան»…

46 րոպե ago

Պուտինը պատրաստ է երկխոսության

Պուտինը պատրաստ է երկխոսության Sun, 01 Nov 2026 10:00:07 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ…

1 ժամ ago

Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման

Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման Sun, 01 Nov 2026 09:45:08 +0400 ԱԺ…

1 ժամ ago

2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց

2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց Sun, 01 Nov 2026 09:29:11 +0400 Գագիկ Սուրենյանի…

2 ժամ ago