7 օր անց ինչ-որ շտաբի պետի են ձերբակալել

7 օր անց ինչ-որ շտաբի պետի են ձերբակալել

Wed, 26 Aug 2026 13:20:44 +0400


ՊՆ-ից ասում էին՝ հակագազով չեն եղել զինվորները։ Թաղման օրը անզեն աչքով էլ վրաերթի զոհ դարձած Սուրենի դեմքին երևում էին հակագազի հետքերը։ Անգամ վթարի ականատես գյուղացիներն են նշել, որ վթարից անմիջապես հետո հակագազերը հանել են զինվորների գլխներից։

Վրաերթից մահացած Սուրեն Վարդանյանը, ով նախ տարկետում էր ստացած եղել 1 տարով, ապա սահմանափակումներով զորակոչվել էր բանակ, փաստացի «պատժվել է» իր առողջության համար խիստ վտանգավոր եղանակով, և, ենթադրաբար հենց առողջական վիճակով էլ պայմանավորված վերջինն է վազել և բեռնատարի հարվածը հենց իր վրա է վերցրել։

7 օր է անցել հանցավոր միջադեպից, երբ պետությանը վստահված զինվորին երեկոյան ժամին հանել են զորամասի տարածքից դուրս, չլուսավորվող ճանապարհ ու պատժելու նպատակով առողջական սահմանափակում ունեցող առվանզ 2 զինվորի ստիպել վազել։ 7 օր անց ինչ որ շտաբի պետի են ձերբակալել։ Երեկ ծնողները վրդովված հարցազրույց տվեցին, այսօր նո՜ր տեղներից իրար եկան, բայց գրեթե վստահ եմ, որ պատժվելու է միայն բեռնատարի վարորդը։ Դե դեմից արդեն հերքել էին՝ հակագազով չեն եղել…
Դե սա էլ հո ընդդիմադիր մեկը չի, որ գիշերով խուզարկության ակտ մակագրեին, 19 տարի առաջ մահացած մարդու վրա քրգործ հարուցեին, ու 24 ժամ չանցած մարդ կալանավորեն՝ 20 տարի առաջ ստորագրած ինչ որ թղթերի համար։ Զինվոր ա էլի, մեկը էն հազարներից, որոնց գլուխը կերան ու մնացին անպատիժ։

Արամ Գևորգյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանը և Ուկրաինան կրկին փոխանակվել են գերիներով

Ռուսաստանը և Ուկրաինան կրկին փոխանակվել են գերիներով Wed, 26 Aug 2026 16:00:00 +0400 Ռուսաստանի և…

11 րոպե ago

Հայազգի մասնագետին հեռացրին ֆրանսիական ակումբից

Հայազգի մասնագետին հեռացրին ֆրանսիական ակումբից Wed, 26 Aug 2026 15:45:19 +0400 Ֆրանսիական «Նանտ» ֆուտբոլային ակումբը…

26 րոպե ago

Զելենսկին պետական բարձրագույն պարգև է շնորհել Իլոն Մասկին

Զելենսկին պետական բարձրագույն պարգև է շնորհել Իլոն Մասկին Wed, 26 Aug 2026 15:30:40 +0400 Ուկրաինայի…

41 րոպե ago

Մարզերը դատարկվում են, պետական գերատեսչությունները արժե՞ տանել մարզեր

Մարզերը դատարկվում են, պետական գերատեսչությունները արժե՞ տանել մարզեր Wed, 26 Aug 2026 15:28:27 +0400 Latest…

43 րոպե ago

«Արևմուտքի կեղտոտ խաղերն են»․ Մոսկվան՝ Փաշինյանի՝ ՀԿԵ-ի մասին պնդումների մասին

«Արևմուտքի կեղտոտ խաղերն են»․ Մոսկվան՝ Փաշինյանի՝ ՀԿԵ-ի մասին պնդումների մասին Wed, 26 Aug 2026 15:24:20…

47 րոպե ago

Միայն տղամարդը կարող էր անել այն, ինչ արել է տիկին Յոլյանը

Միայն տղամարդը կարող էր անել այն, ինչ արել է տիկին Յոլյանը Wed, 26 Aug 2026…

56 րոպե ago