«Արևմուտքի կեղտոտ խաղերն են»․ Մոսկվան՝ Փաշինյանի՝ ՀԿԵ-ի մասին պնդումների մասին

«Արևմուտքի կեղտոտ խաղերն են»․ Մոսկվան՝ Փաշինյանի՝ ՀԿԵ-ի մասին պնդումների մասին

Wed, 26 Aug 2026 15:24:20 +0400


Մոսկվայում Հայաստանի երկաթուղիների կառավարման ռուսական կոնցեսիայի հնարավոր փոխանցման վերաբերյալ Երևանի հայտարարությունները գնահատել են որպես Արևմուտքի ճնշման արդյունք, որն ուղղված է հանրապետության տրանսպորտային ոլորտից «ռուսական գործոնը» դուրս մղելուն։ Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։

Գերատեսչությունում ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ նախկինում կոնցեսիան երրորդ կողմին փոխանցելու հարց չի բարձրացվել․

«Հաշվի առնելով, որ նախկինում կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու հարց չի դրվել, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Հայաստանի ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում։ Պահանջում են վերացնել «ռուսական գործոնը» տրանսպորտային ոլորտում, իսկ դրա փոխարեն խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ և միացում այնպիսի նախագծերի, որոնց տնտեսական նպատակահարմարությունը հազիվ թե նկատելի է»։

Տեղի ունեցողը Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու արևմտյան երկրների քաղաքականության մաս է, ընդգծել է ՌԴ արտաքին գերատեսչությունում և հավելել․ «Սա լիովին համահունչ է Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու արևմտյան մայրաքաղաքների կեղտոտ խաղերին»։

ՌԴ ԱԳՆ-ն նաև հերքել է Երևանի այն պնդումները, թե գործող կոնցեսիան խոչընդոտում է միջազգային տրանսպորտային և լոգիստիկ նախագծերին Հայաստանի մասնակցությանը․ «Երևանի փաստարկները, թե իբր ռուսական կոնցեսիան խանգարում է Հայաստանին դառնալ լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից, բացարձակ չեն համապատասխանում իրականությանը»։

Միաժամանակ, ռուսական կողմն ընդգծել է՝ Մոսկվան բազմիցս տարբեր մակարդակներով պարզաբանումներ է տվել հայկական կողմին այս հարցի վերաբերյալ։ Ընդ որում, ինչպես պնդում են գերատեսչությունում, Երևանը չի կարողացել հակափաստարկներ ներկայացնել։

Հիշեցնենք, օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց, որ Երևանը Մոսկվային առաջարկում է երրորդ կողմին վաճառել հանրապետության երկաթուղիների կառավարման կոնցեսիան։

Բացի այդ, ի պատասխան ռուսական կողմից նման առաջարկի հնարավոր մերժման մասին հարցին, Հայաստանի ղեկավարը պնդել էր, թե նման սցենարն անհնար է համարում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել․ Իրանի Հանրապետություն

30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել․ Իրանի Հանրապետություն Sun, 11 Oct 2026 21:30:18 +0400…

28 րոպե ago

Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը

Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը Sun, 11 Oct 2026 21:15:07 +0400 Հոկտեմբերի 12-ին՝ ժամը…

43 րոպե ago

Ցանկանում է օվկիանոսներից մեկն անվանել իր անունով

Ցանկանում է օվկիանոսներից մեկն անվանել իր անունով Sun, 11 Oct 2026 21:00:19 +0400 ԱՄՆ նախագահ…

58 րոպե ago

Հոկտեմբերի 12-18-ը ով ֆինանսապես կշահի

Հոկտեմբերի 12-18-ը ով ֆինանսապես կշահի Sun, 11 Oct 2026 20:45:29 +0400 Խոյ Եթե որոշեք խնայել…

1 ժամ ago

Փորձել է խեղդամահ անել դստերը՝ անհասկանալի աղոթքներ ասելով

Փորձել է խեղդամահ անել դստերը՝ անհասկանալի աղոթքներ ասելով Sun, 11 Oct 2026 20:30:59 +0400 Մոսկվայում…

1 ժամ ago

Համաձայնել է Դոնալդ Թրամփի հետ՝ Զելենսկուն փոխելու հարցում

Համաձայնել է Դոնալդ Թրամփի հետ՝ Զելենսկուն փոխելու հարցում Sun, 11 Oct 2026 20:15:26 +0400 Ամերիկացի…

2 ժամ ago