Կոչ են արել վետերաններին պատրաստվել պատերազմի
Thu, 26 Nov 2026 19:30:27 +0400
Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը Սառը Պատերազմի տարիներից ի վեր առաջին անգամ կոչ է արել վետերաններին պատրաստ լինել պատերազմական զինակոչի։ Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը։ Իշխանությունները նրանց նաեւ առաջարկել են մասնակցել զորավարժությունների։
Հրապարակման մեջ նշվում է, որ հարյուր հազար ռեզերվիստների ուղարկվել են նամակներ՝ առաջարկելով մասնակցել հաջորդ տարվա գարնանը կայանալիք զորավարժություններին։ Նամակներ ստացել են նաեւ այն վետերանները, որոնք վերջերս են արձակվել բանակից եւ ենթակա են զորակոչի միայն բացառիկ դեպքերում։ Նամակում նաեւ առաջարկվում է ռեզերվիստներին թարմացնել իրենց կոնտակտային տվյալները, նշել ընթացիկ զբաղմունքը/աշխատանքը եւ տիրապետած հմտությունները։