Ուրբաթ , 28 Օգոստոսի 2026

«Արևմուտքի կեղտոտ խաղերն են»․ Մոսկվան՝ Փաշինյանի՝ ՀԿԵ-ի մասին պնդումների մասին

«Արևմուտքի կեղտոտ խաղերն են»․ Մոսկվան՝ Փաշինյանի՝ ՀԿԵ-ի մասին պնդումների մասին

Wed, 26 Aug 2026 15:24:20 +0400


Մոսկվայում Հայաստանի երկաթուղիների կառավարման ռուսական կոնցեսիայի հնարավոր փոխանցման վերաբերյալ Երևանի հայտարարությունները գնահատել են որպես Արևմուտքի ճնշման արդյունք, որն ուղղված է հանրապետության տրանսպորտային ոլորտից «ռուսական գործոնը» դուրս մղելուն։ Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։

Գերատեսչությունում ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ նախկինում կոնցեսիան երրորդ կողմին փոխանցելու հարց չի բարձրացվել․

«Հաշվի առնելով, որ նախկինում կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու հարց չի դրվել, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Հայաստանի ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում։ Պահանջում են վերացնել «ռուսական գործոնը» տրանսպորտային ոլորտում, իսկ դրա փոխարեն խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ և միացում այնպիսի նախագծերի, որոնց տնտեսական նպատակահարմարությունը հազիվ թե նկատելի է»։

Տեղի ունեցողը Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու արևմտյան երկրների քաղաքականության մաս է, ընդգծել է ՌԴ արտաքին գերատեսչությունում և հավելել․ «Սա լիովին համահունչ է Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու արևմտյան մայրաքաղաքների կեղտոտ խաղերին»։

ՌԴ ԱԳՆ-ն նաև հերքել է Երևանի այն պնդումները, թե գործող կոնցեսիան խոչընդոտում է միջազգային տրանսպորտային և լոգիստիկ նախագծերին Հայաստանի մասնակցությանը․ «Երևանի փաստարկները, թե իբր ռուսական կոնցեսիան խանգարում է Հայաստանին դառնալ լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից, բացարձակ չեն համապատասխանում իրականությանը»։

Միաժամանակ, ռուսական կողմն ընդգծել է՝ Մոսկվան բազմիցս տարբեր մակարդակներով պարզաբանումներ է տվել հայկական կողմին այս հարցի վերաբերյալ։ Ընդ որում, ինչպես պնդում են գերատեսչությունում, Երևանը չի կարողացել հակափաստարկներ ներկայացնել։

Հիշեցնենք, օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց, որ Երևանը Մոսկվային առաջարկում է երրորդ կողմին վաճառել հանրապետության երկաթուղիների կառավարման կոնցեսիան։

Բացի այդ, ի պատասխան ռուսական կողմից նման առաջարկի հնարավոր մերժման մասին հարցին, Հայաստանի ղեկավարը պնդել էր, թե նման սցենարն անհնար է համարում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը

Փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Thu, 27 Aug 2026 15:15:34 +0400 Հիմնանորոգման …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով