Շաբաթ , 22 Օգոստոսի 2026

Ես կլինեի Լենինի կողքին՝ լավագույն կոմունիստը․ Դոնալդ Թրամփ

Ես կլինեի Լենինի կողքին՝ լավագույն կոմունիստը․ Դոնալդ Թրամփ

Thu, 09 Jul 2026 18:00:52 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե կոմունիստ լիներ, ապա կլիներ աշխարհի լավագույն կոմունիստը՝ կանգնած Վլադիմիր Լենինի կողքին, քանի որ կոմունիզմը հեշտ է «վաճառելը»։ Այս մասին նա ասել է Անկարայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

«Լսեցեք, ես ուզում եմ իմ միտքը հասցնել ձեզ, որովհետեւ այն, ինչ հիմա ձեւավորվում է երկրում կոմունիզմ է։ Իսկ կոմունիզմը հեշտ է վաճառելը։ Ես մեծագույն կոմունիստը կլինեի աշխարհում, անմիջապես կանգնած Լենինի կողքին»,- ասել է Թրամփը՝ ակնարկելով, թե որքան լավ առեւտրական է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը պատերազմ հայտարարեց

Թրամփը պատերազմ հայտարարեց Thu, 20 Aug 2026 11:30:34 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է …