Մի քանի խաղ է մնացել․ Մխիթարյանն ավարտու՞մ է կարիերան

Մի քանի խաղ է մնացել․ Մխիթարյանն ավարտու՞մ է կարիերան

Sun, 10 May 2026 15:30:11 +0400


Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր հետագա կարիերայի մասին որոշումը կկայացնի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին նա լրագրողներին ասել է Ա Սերիայի հերթական տուրի խաղից հետո:

«Ես հիանալի կարիերա եմ ունեցել, ուրախ եմ իմ նվաճումների և ամենաբարձր մակարդակով ֆուտբոլ խաղալու համար: Ուրախ եմ լինել «Ինտերի» մի մասը և այս տղաների թիմակիցը, քանի որ նրանք վերջին չորս տարիներին երկարաձգել են իմ ֆուտբոլային կյանքը: Մնացել է վերջին մի քանի խաղը, որից հետո ես որոշում կկայացնեմ: Չորեքշաբթի մեծ հանդիպում ունենք, ցանկանում ենք լավ նախապատրաստվել և ևս մեկ տիտղոս նվաճել»,- ասել է Մխիթարյանը։

36-րդ տուրում «Ինտերը» խոշոր՝ 3:0 հաշվով հաղթեց «Լացիոյին»: Մխիթարյանը երկրորդ խաղում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ: Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրն «Ինտերի» հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Գերեզմանի վրա կանգնած «երջանկություն» վաճառողը սովորական «բառիգ» է». Ռուբեն Մխիթարյան

«Գերեզմանի վրա կանգնած «երջանկություն» վաճառողը սովորական «բառիգ» է». Ռուբեն Մխիթարյան Sat, 16 May 2026 15:15:19 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով