Նրանք անգամ երազել չէին կարող, որ մի օր հայերն իրենց ձեռքով կսկսեն ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը

Նրանք անգամ երազել չէին կարող, որ մի օր հայերն իրենց ձեռքով կսկսեն ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը

Wed, 26 Aug 2026 13:15:51 +0400


Հին չինական ասացվածքն ասում է. «Եթե ուզում ես հասկանալ քո քայլերի և որոշումների գինը, նայիր թշնամուդ արձագանքին։ Եթե թշնամին ուրախանում է, նշանակում է՝ դու անպայման տխրելու ես, և՝ հակառակը»։

Ընդդիմության առաջնորդների նկատմամբ իրականացվող ռեպրեսիաները պայմանավորված են ոչ թե Փաշինյանի այն պնդումներով, թե իբր «ժողովուրդն իրեն մանդատ է տվել» (այս պնդումը հերթական սուտն է, պարզապես հիշեցնենք մաթեմատիկան՝ չի կարելի մանիպուլացնել փաստերը. 726 000-ը 734 000-ից պակաս է), այլ հնարավոր բողոքի տրամադրությունները հնարավորինս չեզոքացնելու անհրաժեշտությամբ՝ վերացնելով խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքական ուժերի ղեկավարներին։ Եվս մեկ անգամ մտածեք. խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների ղեկավարները կա՛մ ձերբակալված են, կա՛մ գտնվում են տնային կալանքի տակ։

Ինչո՞ւ է դա պետք իշխանություններին և ի՞նչ է իրականում նշանակում ընդդիմության առաջնորդների նկատմամբ իրականացվող հետապնդումը։
Սկսենք վերջից։

Հենց ընդդիմության նկատմամբ իրականացվող ռեպրեսիաներն են այն ամենավառ ցուցիչը, որ ոչ միայն խորհրդարանը, այլև ու հետևաբար, երկրի կառավարման ամբողջ համակարգը լեգիտիմ չեն։ Հենց իշխանության լեգիտիմության բացակայությունն է նրանց մղում ռեպրեսիաների։ Եթե իշխանությունն ունենար թեկուզ 0,0001 տոկոս լեգիտիմություն, նման բացահայտ ռեպրեսիաների չէր դիմի, քանզի ճնշումների կարիք ուղղակի չէր ունենա։

Իսկ ի՞նչ է, ի վերջո, լեգիտիմությունը։ Դա ոչ միայն պետական մասշտաբի որոշումներ ընդունելու իրավականությունն ու օրինականությունն է, այլ ժողովրդի մեծամասնության աջակցությունն է։ Իսկ այդ աջակցությունը Փաշինյանը չունի և, վստահաբար այլևս երբեք չի ունենա։
Այժմ սահուն անցնենք երկրորդ պատճառին։
Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ իրենց միակ հենարանը Թուրքիայի, Ադրբեջանի, Եվրամիության և ԱՄՆ-ի արտաքին աջակցությունն է։

Հետևաբար, անգամ ամենակոշտ ռեպրեսիվ քայլերը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից գործնականում կմնան «աննկատ», իսկ Թուրքիան և Ադրբեջանը՝ ավելին, միայն կարող են ողջունել հայ հասարակության մեծամասնության ջախջախումը, որը կտրականապես դեմ է Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանի» վերածելուն (իշխանության բառամթերքում «Արևմտյան Ադրբեջանն» անվանվել է Չորրորդ Հանրապետություն)։
Բայց ամենակարևորն այլ բանի մեջ է։

Հայաստանի ոչ լեգիտիմ խորհրդարանում, այսպես կոչված, «կառավարության ծրագրի» ներկայացումից հետո նույնիսկ ամենավերջին ապուշին դարձավ պարզ, որ իշխանական «խաղաղության օրակարգի» քողի տակ իրականացվում է Հայաստանի համատարած թուլացում՝ թուրք-ադրբեջանական տանդեմին երկիրն ուղղակի վասալական ենթակայության անցնելու ռիսկերի կտրուկ աճով։
Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ իր հակահայկական քաղաքականությունից ծայրահեղ դժգոհ մարդկանց թիվը վաղուց արդեն դարձել է մեծամասնություն, և որ հասարակության այդ սեգմենտը արագորեն ուժ է հավաքում ոչ թե որպես հայկական հասարակության ընդդիմադիր հատված, այլ արդեն իսկ ամբողջ ժողովուրդ, որը հանդես է գալիս Հայաստանի դեմոնտաժի դեմ։ Հետևաբար, Հայաստանի կենսական շահերը Ադրբեջանին հանձնելու՝ սեփական իշխանությունը պահպանելու դիմաց ծրագրերի իրականացումը հայտնվել են լուրջ կասկածի տակ։

Այս պարագայում Սահմանադրական հանրաքվեի մասին ընդհանրապես կարելի է չխոսել։ Իշխանությունը շատ լավ գիտի, որ Հայաստանի Սահմանադրության ադրբեջանականացմանն ուղղված հանրաքվեն պարզապես կտապալվի։

Բայց բողոքական հասարակությունն ինքնին իներցիոն է։ Եվ եթե չլինեն այն ուժերն ու գաղափարական առաջնորդները, որոնք ունակ են միավորել այն հայերին, ովքեր դեմ են իշխանության հակահայկական և պրոթուրքական քաղաքականությանը, ապա հասարակությունը պարզապես ի վիճակի չի լինի վճռական «Ո՛Չ» ասել Հայաստանի ադրբեջանականացմանը։
Եվ հենց այդ պատճառով էլ տարբեր աղմկահարույց կարգախոսների ներքո, փաստացի փորձում է չեզոքացնել ցանկացած ուժի, կուսակցության կամ անհատի, որը կարող է դառնալ բողոքական ընտրազանգվածի միավորող ուժը։
Ահա, ըստ էության, այստեղ է թաղված «շան գլուխը»։

Եւ, վերադառնալով այն չինական ասացվածքին, որով սկսեցի, պարզապես նայեք, թե ինչպիսի անասնական հրճվանք և հավանություն են առաջացնում Հայաստանում իրականացվող ռեպրեսիաները ադրբեջանցիների և թուրքերի շրջանում։

Նրանք անգամ երազել չէին կարող, որ մի օր հայերն իրենց ձեռքով կսկսեն ոչնչացնել Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, իրավական հիմքերը և գոյության հոգևոր հիմնասյուները։ Նայեք և կարդացեք ընդդիմության առաջնորդների ձերբակալություններից հետո ադրբեջանցիների հրապարակած՝ ոգևորված և հավանության արժանացնող հոդվածները, մեկնաբանություններն ու գրառումները։

Կարդացեք և, գուցե, այդ ժամանակ վերջապես հասկանաք, թե ինչպիսի անդունդի մեջ է մեզ նետում ներկայիս իշխանությունը։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանը և Ուկրաինան կրկին փոխանակվել են գերիներով

Ռուսաստանը և Ուկրաինան կրկին փոխանակվել են գերիներով Wed, 26 Aug 2026 16:00:00 +0400 Ռուսաստանի և…

11 րոպե ago

Հայազգի մասնագետին հեռացրին ֆրանսիական ակումբից

Հայազգի մասնագետին հեռացրին ֆրանսիական ակումբից Wed, 26 Aug 2026 15:45:19 +0400 Ֆրանսիական «Նանտ» ֆուտբոլային ակումբը…

26 րոպե ago

Զելենսկին պետական բարձրագույն պարգև է շնորհել Իլոն Մասկին

Զելենսկին պետական բարձրագույն պարգև է շնորհել Իլոն Մասկին Wed, 26 Aug 2026 15:30:40 +0400 Ուկրաինայի…

41 րոպե ago

Մարզերը դատարկվում են, պետական գերատեսչությունները արժե՞ տանել մարզեր

Մարզերը դատարկվում են, պետական գերատեսչությունները արժե՞ տանել մարզեր Wed, 26 Aug 2026 15:28:27 +0400 Latest…

43 րոպե ago

«Արևմուտքի կեղտոտ խաղերն են»․ Մոսկվան՝ Փաշինյանի՝ ՀԿԵ-ի մասին պնդումների մասին

«Արևմուտքի կեղտոտ խաղերն են»․ Մոսկվան՝ Փաշինյանի՝ ՀԿԵ-ի մասին պնդումների մասին Wed, 26 Aug 2026 15:24:20…

47 րոպե ago

Միայն տղամարդը կարող էր անել այն, ինչ արել է տիկին Յոլյանը

Միայն տղամարդը կարող էր անել այն, ինչ արել է տիկին Յոլյանը Wed, 26 Aug 2026…

56 րոպե ago