Բախվել են ավտոբուսն ու ցիստեռնը․ կան տասնյակ տուժածներ
Wed, 26 Aug 2026 19:00:28 +0400
Թուրքական Կայսերի նահանգում բախվել են ուղեւորատար ավտբուսն ու ավտոցիստեռնը, որը վառելիք է տեղափոխել։ Տուժել է 35 մարդ։ Այս մասին հայտնում է Haberton-ը։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու հրշեջները։ Տուժածները տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց։ Բախման հետեւանքով ցիստեռնը շուռ է եկել։ Վառելիքը թափվել է ճանապարհի երթեւեկելի մասում։ Դեպքի հետ կապված սկսվել է հետաքննություն։