Չեմ կարող այլևս լսել այդ բարբաջանքները և ոչինչ չանել

Չեմ կարող այլևս լսել այդ բարբաջանքները և ոչինչ չանել

Wed, 26 Aug 2026 21:45:26 +0400


Բլոգեր Արսինե Մինասյանը Հանրապետության հրապարակում նստացույց է սկսել: Նա երեկ տեսանյութի միջոցով հայտնեց` քանի որ ընդդիմությունը որևէ ակցիա այս փուլում չի իրականացնում, ինքը նստացույցի միջոցով իր բողոքի ձայնը կբարձրացնի:

Արսինե Մինասյանը, «Հրապարակի» հետ զրույցում, խոսելով նստացույցի դրադապատճառների, սպասելիքների և հետագա անելիքների մասին, նկատեց. «Ես կուսակցական չեմ, ուստի չեմ կարող ինձ հուզող հարցերը տետ ա տետ բարձրաձայնել ընդդիմությանը, սակայն քանի որ արդեն հասել ենք նրան, որ ԱԺ ամբիոնից հստակ սպառնալիքներ են հնչում շարքային քաղաքացիների հասցեին, իսկ ընդդիմությունը, ըստ էության, ոչինչ չի անում, որոշեցի ես նախաձեռնել այս ակցիան: Այս մարդը ուղիղ տեքստով ասում է` ինձ մանդատ են տվել, որպեսզի ձեզ կզզացնեմ, եթե չեք ուզում, դուրս եկեք փողոց: Իմ ընտանիքի բոլոր անդամները ընտրել են ընդդիմությանը:

Մենք մեր ձայները բաշխել ենք, այնպես ենք որոշել, որ մեր ձայները պետք է ընդդիմադիր ուժերին տանք: Այսօր ստացվում է, որ ես և իմ ընտանիքի անդամները սատարել ենք պոտենցիալ հանցագործների: Երեք ընդդիմադիր առաջնորդներն այսօր քրեական հետապնդումների են ենթարկվում: Մեկը կալանքի տակ է, մյուսին տանում են կալանքի, իսկ այն մյուսը` տնային կալանքի տակ է: Թիրախում նաև Վեհափառն է: Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է` եթե համաձայն չեք այս ամենի հետ, դուրս եկեք, փողոց, նա մարդկանց մեղադրում է պղծության մեջ, ծաղրում է մեր արժեքները: Ես սա համարում եմ իմ ինքնասիրությանը ուղիղ հարված: Ես ինձ պիղծ չեմ համարում, եթե կան մարդիկ, ովքեր հաշտ են այդ գնահատականների հետ, և ընդունում են, որ իրենք պիղծ են, ապա ոչ մի խնդիր, թող շարունակեն ապրել իրենց առօրյա կյանքով, ես դրանց հետ հաշտ չեմ, չեմ կարող այլևս լսել այդ բարբաջանքները, և ոչինչ չանել»:

Մինասյանն ասում է, որ մարդիկ անտարբեր են, թեպետ մոտենում են իրեն, զրուցում են, սակայն ամեն մեկը շտապում է իր գործերով, և ոչ մեկին հետաքրքիր չէ, թե ինչ է կատարվում. «Մեկը ասում է` շարունակեք ձեր պայքարը, մյուսը ասում է, որ ոչնչի չենք հասնի, բայց այս ամենում մի դրական բան նկատեցի. Ֆեյսբուքի այն ֆեյք նիկոլական միջավայրը իրական կյանքում չկա: Համացանցում Փաշինյանին պաշտպանողները և մեզ անիծողները թվում է ամենուր են, սակայն իրական կյանքում ես նրանց դեռ չեմ հանդիպել, ցավոք, դեռ չեմ հանդիպել նաև այն մարդկանց, ովքեր ֆեյսբուքում կոչ են անում դուրս գալ փողոց, պայքարել և այլն: Մեծ հաշվով ամեն մեկը իր գործերով է զբաղված: Ասում են` լավ բան եք անում, ու վերջ: +40 աստիճան շոգին ամեն մեկն իր գործով է զբաղված, և մարդիկ անգամ չեն էլ լսում, թե ինչ ցնդաբանություններ է ասում Նիկոլ Փաշինյանը: Իսկ նա ասում է, որ փակել է երրորդ Հանրապետության էջը, և անցում է կատարում դեպի չորրորդ Հանրապետություն: Ո՞վ է այդ մարդուն իրավունք տվել կործանել երրորդ Հանրապետությունը, և մի հատ էլ ստեղծել չորրորդը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շտապում է` շատ է շտապում․․․ Ալիեւը վստահ չէ

Շտապում է` շատ է շտապում․․․ Ալիեւը վստահ չէ Tue, 03 Nov 2026 23:56:38 +0400 Շտապում…

1 ժամ ago

Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ

Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ Tue, 03 Nov 2026 23:43:31 +0400…

1 ժամ ago

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները Tue, 03 Nov 2026 23:30:07 +0400…

1 ժամ ago

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ Tue, 03…

2 ժամ ago

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները Tue, 03 Nov 2026…

2 ժամ ago

Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ նոր մանրամասներ․ կան զոհեր

Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ նոր մանրամասներ․ կան զոհեր Tue,…

2 ժամ ago