1․3 միլիարդ՝ Անկախության 35-ամյակի տոնակատարությունների համա՞ր

1․3 միլիարդ՝ Անկախության 35-ամյակի տոնակատարությունների համա՞ր

Thu, 27 Aug 2026 11:20:11 +0400


Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Երևանում և չորս մարզային քաղաքներում նախատեսվող տոնական միջոցառումների կազմակերպման համար պետական բյուջեից կուղղվի 1 մլրդ 326 մլն 969,8 հազար դրամ։ Գումարը նախատեսվում է տրամադրել կառավարության պահուստային ֆոնդից։

Ծախսերի հիմնական մասը բաժին կհասնի մայրաքաղաքում անցկացվելիք միջոցառմանը։ Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում նախատեսված գլխավոր տոնակատարության համար կտրամադրվի 1 մլրդ 31 մլն 453,5 հազար դրամ։ Կազմակերպիչներն ակնկալում են մոտ 40 հազար հանդիսատես։

Երևանի միջոցառումը նախատեսվում է անցկացնել երկու հատվածով։ Սկզբում հանդիսատեսին կներկայացվի պատմամշակութային բեմադրություն, որի գաղափարական հիմքում «Հազարան բլբուլ» հեքիաթի և առասպելի մոտիվներն են։ Դրան կհաջորդի համերգային ծրագիրը։

Համերգին նախատեսվում է մի շարք հայտնի հայ կատարողների մասնակցություն։ Ելույթներով հանդես կգան Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Իվետա Մուկուչյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Գևորգ Հակոբյանը, Արամ MP3-ը, «Կարեն-Սևակ Բենդ»-ը և այլ արտիստներ։ Ծրագրում ընդգրկված են նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։

Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև Կապանում, Վանաձորում, Գյումրիում և Իջևանում։

Վանաձոր — միջոցառման համար նախատեսվել է 95 մլն 430,7 հազար դրամ։ Սեպտեմբերի 18-ին այստեղ կկայանա «Սիմֆոնիկ Ռոք» համերգը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի մասնակցությամբ։ Նախատեսվում է 4-5 հազար հանդիսատես։

Գյումրի — քաղաքում կազմակերպվելիք «Անկախության սիմֆոնիա» համերգի համար կուղղվի 83 մլն 922,6 հազար դրամ։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ միջոցառմանը սպասվում է մոտ 7 հազար մարդ։

Կապան — սեպտեմբերի 19-ին նախատեսված «Անկախության օրը Կապանում» համերգի բյուջեն կկազմի 81 մլն 672 հազար դրամ։ Ծրագրում ընդգրկված են «Լավ էլի», «Ռեինկարնացիա» և «Նեմրա» խմբերը։ Կազմակերպիչները սպասում են 10-12 հազար այցելուի։

Իջևան — սեպտեմբերի 21-ին Շատրվանների հրապարակում կանցկացվի «Անկախության ռիթմը Իջևանում» համերգը։ Միջոցառման համար նախատեսվել է 34 մլն 491 հազար դրամ, իսկ ակնկալվող հանդիսատեսի թիվը շուրջ 3 հազար է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան Fri, 09 Oct 2026 23:50:00 +0400 «Կայացավ…

2 ժամ ago

Ռոնալդուի մայրը կարծում է՝ որդուն ըստ արժանվույն չեն գնահատում

Ռոնալդուի մայրը կարծում է՝ որդուն ըստ արժանվույն չեն գնահատում Fri, 09 Oct 2026 23:45:41 +0400…

2 ժամ ago

Ինչի համար է Թրամփը մրցանակ հանձնել Իլոն Մասկին

Ինչի համար է Թրամփը մրցանակ հանձնել Իլոն Մասկին Fri, 09 Oct 2026 23:30:30 +0400 ԱՄՆ…

3 ժամ ago

Մանրամասներ Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպից

Մանրամասներ Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպից Fri, 09 Oct 2026 23:19:23 +0400 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը…

3 ժամ ago

Հոկտեմբերի 12-ին լույս չի լինի բազմաթիվ հասցեներում

Հոկտեմբերի 12-ին լույս չի լինի բազմաթիվ հասցեներում Fri, 09 Oct 2026 23:15:27 +0400 «Հայաստանի էլեկտրական…

3 ժամ ago

Ինչպես են սպիտակուցներն օգնում նիհարելու ժամանակ

Ինչպես են սպիտակուցներն օգնում նիհարելու ժամանակ Fri, 09 Oct 2026 23:00:08 +0400 Սպիտակուցները վերահսկում են…

3 ժամ ago