«Հրապարակ». Իջեւանի «Բենտոնիտի» արտադրանքն առաքվում է Ռուսաստան, քիչ քանակով՝ Վրաստան

«Հրապարակ». Իջեւանի «Բենտոնիտի» արտադրանքն առաքվում է Ռուսաստան, քիչ քանակով՝ Վրաստան

Thu, 27 Aug 2026 12:15:09 +0400


Իջեւանի «Բենտոնիտ» կոմբինատը հիմնադրվել է 1967 թվականին, այդ ձեռնարկության հենքի վրա հիմնվել է Ազատամուտ բանվորական ավանը։ «Բենտոնիտ» կոմբինատը խորհրդային շրջանում արդյունաբերական հսկա էր, որի մեծաքանակ արտադրանքն առաքվում էր տարբեր երկրներ։ Կոմբինատն արտադրում է բենտոնիտային կավ, որը պարունակում է տարբեր մետաղներ։ Բենտոնիտի փոշին եւ հատիկավոր բենտոնային կավն օգտագործվում են տարբեր բնագավառներում՝ հորատման աշխատանքներում, ձուլման արտադրամասերում, սեւ մետալուրգիայում, գյուղատնտեսության, գինու արտադրության, շինարարության, բժշկության մեջ, կիրառվում են նաեւ որպես կատուների զուգարան եւ այլն։ Բենտոնիտի ծածկոցները, լարերն օգտագործվում են ջրանցքների, ջրամբարների, պոչամբարների հատակների, պատերի ջրամեկուսացման համար։ Բենտոնիտն օգտագործվում է նաեւ կենդանիների համար կերերի արտադրության մեջ, այն գինու մեջ կլանում է վնասակար նյութը՝ դառնալով բնական ֆիլտր։

Իջեւանի բենտոնիտի կոմբինատի սեփականաշնորհումից հետո տարբեր սեփականատերեր փոխվեցին, գործարանը որոշ չափով թալանվեց։ Հայաստանի երկաթուղային շրջափակման հետեւանքով շատ դժվարացավ կոմբինատի արտադրանքի առաքումը Ռուսաստան։ Բենտոնիտի կոմբինատն օգտագործում է Սարիգյուղի հանքավայրի հումքը: Այդ հանքավայրի շարունակությունն Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ Սալահլի գյուղի տարածքում է։ Ադրբեջանն այդտեղ բենտոնիտի արդիական հոսքագծերով գործարան գործարկեց եւ արտադրանքը Ղազախից երկաթգծով առաքում է Ռուսաստան, այլ երկրներ: «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի աշխատանքում առաջընթաց եղավ, երբ կոմբինատի սեփականատեր դարձան Ջավախքից բանաստեղծ, գրող Օքրո Օքրոյանի որդիները, ովքեր Ռուսաստանում գործունեություն ծավալող գործարարներ են։ Կոմբինատի տնօրեն Անահիտ Գիչյանը մեզ հայտնեց, որ ներկայում գործարանում աշխատում է 126 անձ, որոնց աշխատավարձը կազմում 150-180 հազար դրամ։ Կոմբինատի տնօրինությունը հոգում է, որ կոմբինատին հարակից գյուղերի բնակիչներն աշխատավայր ներկայանալու եւ իրենց տներ վերադառնալու համար տրանսպորտի խնդիր չունենան։ Կոմբինատի արտադրանքը հիմնականում առաքվում է Ռուսաստան, փոքր խմբաքանակ էլ՝ Վրաստան։

Արտադրանքը բեռնատարներով Ռուսաստան առաքելու հետեւանքով արտադրանքի ինքնարժեքը բարձրանում է։ Այդ ձեռնարկությունում վերջերս տհաճ դեպք է եղել` կոմբինատի փաթեթավորող բանվորը, օգտվելով գործընկերների վստահությունից, գործընկերներին խնդրել է տրամադրել իրենց բջջային հեռախոսները՝ իբր Idram եւ Armed հավելվածներն ակտիվացնելու նպատակով, նույնականացրել է նրանց, նրանց անունից տարբեր վարկային կազմակերպություններում ձեւակերպել է առցանց վարկեր եւ նրանցից գումար հափշտակել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 1-ին մասով (Համակարգչային հափշտակությունը) եւ 457-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։ Անահիտ Գիչյանն ասաց, որ նշված բանվորը նույն ձեւով հափշտակություներ է կատարել ոչ միայն կոմբինատի աշխատակիցներից, նաեւ՝ այլ անձանցից, նրա կողմից խաբվածների գումարները հիմա վերադարձվում են։

«Բենտոնիտ» կոմբինատը նաեւ որոշակի սոցիալական պատասխանատվություն է դրսեւորում, աջակցություն է ցուցաբերում Ազատամուտ գյուղի մշակույթի տանը, ֆուտբոլի Հայաստանի 1-ին խմբի առաջնությունում հանդես եկող «Բենտոնիտ» թիմին։ Չնայած օբյեկտիվ դժվարություններին՝ կոմբինատի տնօրինությունը նպատակ ունի տեխնիկապես թարմացնել ձեռնարկության արտադրական սարքավորումները, զարգացնել արտադրությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի Sun, 01 Nov 2026 23:45:38 +0400 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն…

4 ժամ ago

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին Sun, 01 Nov 2026 23:30:06 +0400 Ռուս…

4 ժամ ago

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Sun, 01 Nov 2026 23:15:39 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

4 ժամ ago

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել Sun, 01 Nov 2026 23:00:08 +0400 Bugatti Rimac ընկերության…

4 ժամ ago

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը»

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը» Sun, 01 Nov 2026…

5 ժամ ago

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ չի խրախուսել դա

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ…

5 ժամ ago