Ռուբինյանը կարծես թե խանդում է Էդգարին, երբ Լուլու է ասում

Ռուբինյանը կարծես թե խանդում է Էդգարին, երբ Լուլու է ասում

Thu, 27 Aug 2026 13:45:55 +0400


Երբ Էդգար Ղազարյանը Ազգային ժողովի ամբիոնից Լուսինե Բադալյանին դիմում է «Լուլու» անունով, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նրան նախազգուշացնում է։ Բայց ես նախազգուշացման մասին չեմ խոսելու։ Ավելի հետաքրքիր է ԱԺ նախագահի ներկայացրած պատճառը, թե ինչու չի կարելի Լուսինե Բադալյանին «Լուլու» ասել։
Ռուբինյանն ասում է․ «Դուք այնքան մտերիմ չեք, որ նրան Լուլուով դիմեք»։

Այսինքն՝ պատգամավորը Բադալյանին այդպես դիմելու համար նախ պետք է ունենա համապատասխան մտերմության աստիճան։ Պարզվում է՝ «Լուլու» անունը սովորական դիմելաձև չէ, այլ ինչ-որ հատուկ կարգավիճակ է, որի օգտագործման իրավունքը կախված է մտերմությունից։

Ավելին, ԱԺ նախագահը նշեց, որ Բադալյանի և Ղազարյանի հարաբերությունները, իր կարծիքով, այնպիսին չեն, որ վերջինս նրան խորհրդարանում այդ անունով ներկայացնի։ Ու այստեղ է, որ էկրանից այն կողմ նստած մարդուն կարող է թվալ, թե Ռուբինյանը ոչ թե Ազգային ժողովի կանոնակարգն ու էթիկան է պաշտպանում, այլ կարծես թե մի փոքր խանդում է։ Այ եթե ԱԺ նախագահի ձևակերպումն այլ կերպ լիներ՝ օրինակ՝ «Խորհրդարանում պատգամավորներին և պաշտոնատար անձանց պետք է դիմել պաշտոնական անունով, որովհետև այդպես է պահանջում խորհրդարանական էթիկան», կարելի էր միայն ողջունել։ Այդ դեպքում հարցը կլիներ պարզ, հասկանալի և որևէ լրացուցիչ մեկնաբանության տեղ չէր թողնի։ Բայց երբ պատճառաբանությունն այն է, որ «դուք այնքան մտերիմ չեք», նախազգուշացումը մի տեսակ ծիծաղելի է հնչում։ Շատ կներեք, բայց մի պահ նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե Ազգային ժողովի դահլիճում ոչ թե պետական հարց են քննարկում, այլ մտերիմների հավաքույթ է, որտեղ մեկը մյուսին նեղված ասում է․
-Դու ինչո՞ւ ես նրան Լուլու ասում։
-Իսկ ի՞նչ կա դրա մեջ։
-Ոչինչ, ուղղակի դուք այնքան մտերիմ չեք։

Մնում էր ասել՝ միայն ես կամ որոշ մարդիկ կարող ենք նրան Լուլու ասել։ Երբ պետական ամբիոնից ասում են՝ «դուք այնքան մտերիմ չեք, որ նրան Լուլու ասեք», քաղաքացուն ակամա կարող է թվալ, թե այստեղ կանոնակարգից բացի մի քիչ էլ խանդ կա։ Ու այս ամենի մեջ ամենահետաքրքիրն այն է, որ մենք սովորաբար կարծում էինք՝ խորհրդարանում պետք է որոշվի, թե ինչպես լուծել երկրի լուրջ խնդիրները։ Բայց պարզվում է՝ երբեմն պետք է նաև որոշել՝ ով ում ինչ անունով կարող է դիմել։ Գուցե սա էլ է պետական կառավարման նոր մակարդակ՝ երկրի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրների կողքին լուծել նաև «Լուլու» ասելու իրավունքի հարցը։ Իսկ եթե շատ լուրջ ընդունենք ԱԺ նախագահի տրամաբանությունը, կարող է նույնիսկ հատուկ կարգ սահմանվի․
«Լուլու»՝ միայն մտերիմներին։
«Լուսինե»՝ հարաբերությունների միջին մակարդակի դեպքում։
«Տիկին Բադալյան»՝ բոլորի համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արայիկ Հարությունյանը Բաքվում օգտվել է նոտարի ծառայություններից

Արայիկ Հարությունյանը Բաքվում օգտվել է նոտարի ծառայություններից Sun, 20 Sep 2026 12:30:58 +0400 Արցախի նախկին…

16 րոպե ago

Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի

Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Sun, 20 Sep 2026 12:15:10 +0400 Հայաստանի էլեկտրական…

32 րոպե ago

Սողանքի պատճառով հինգ մարդ է անհետ կորել Չինաստանում

Սողանքի պատճառով հինգ մարդ է անհետ կորել Չինաստանում Sun, 20 Sep 2026 12:00:51 +0400 Հինգ…

46 րոպե ago

UFC. Արման Ծառուկյանը նոկաուտի ենթարկեց Մաուրիսիո Ռուֆիին

UFC. Արման Ծառուկյանը նոկաուտի ենթարկեց Մաուրիսիո Ռուֆիին Sun, 20 Sep 2026 11:45:13 +0400 UFC-ի թեթև…

1 ժամ ago

Զանգվածային թունավորման հետեւանքով հոսպիտալացվել է 100 երեխա

Զանգվածային թունավորման հետեւանքով հոսպիտալացվել է 100 երեխա Sun, 20 Sep 2026 11:30:37 +0400 Զանգվածային թունավորման…

1 ժամ ago

Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․

Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Sun, 20…

2 ժամ ago