«Հորիզոն» ճամբար․ Viva-ի ներդրումը պատանիների հմտությունների զարգացման գործում

«Հորիզոն» ճամբար․ Viva-ի ներդրումը պատանիների հմտությունների զարգացման գործում

Thu, 27 Aug 2026 15:09:01 +0400


Օգոստոսի 21-27-ը Կոտայքի մարզի Մարմարիկ համայնքում անցկացվում է այս տարվա վերջին «Հորիզոն» ճամբարը։ 2023 թվականից մեկնարկած այս նախաձեռնությունն իր շուրջն է համախմբում Հայաստանի բոլոր մարզերի, ինչպես նաև Ջավախքի պատանիներին։ Ծրագրի նպատակն է նպաստել մարզաբնակ երիտասարդների հմտությունների զարգացմանը, մարզային կյանքի ակտիվացմանը, ազգային արժեքների ամրապնդմանն ու միջմարզային կապերի ստեղծմանը։ Ծրագիրն արդեն 13-րդ անգամ իրականացվում է «Հզոր միտք» հասարակական կազմակերպության կողմից։

[fbvideo:https://www.facebook.com/reel/1038133105771811]

Պատանիների զարգացման, կրթության և համայնքային ներգրավվածության խթանմանն ուղղված այս կարևոր նախաձեռնության կողքին է նաև Viva-ն։ Ընկերությունում հավատում են՝ յուրաքանչյուր ոք, անկախ բնակության վայրից, պետք է ունենա նոր գիտելիքներ ձեռք բերելու և սեփական ներուժը բացահայտելու հավասար հնարավորություններ։

«Viva-ն կարևորում է այն ծրագրերը, որոնք երեխաներին ինքնադրսևորվելու, սեփական ներուժը բացահայտելու և համայնքների զարգացմանը մասնակցելու հնարավորություն են տալիս։ Մեզ համար սա պարզապես մեկանգամյա աջակցություն չէ, այլ երկարաժամկետ ներդրում սերունդների ինքնավստահության, կրթության և ապագայի մեջ։ Այս նախաձեռնությունները երեխաներին թույլ են տալիս դուրս գալ առօրյա միջավայրից, շփվել տարբեր համայնքներից հասակակիցների հետ, ձեռք բերել արդիական հմտություններ ու ձևավորել ամուր կապեր։ Նմանատիպ ծրագրերը նպաստում են ոչ միայն անհատի կայացմանը, այլև համայնքների միջև համագործակցության ու համերաշխության ամրապնդմանը», – նշեց Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
Ճամբարի մասնակիցների համար դասախոսությամբ է հանդես եկել Viva-ի թվային մարքեթինգի առաջատար մասնագետ Լանա Հակոբջանյանը, ով պատանիներին ներկայացրել է թվային մարքեթինգի առանձնահատկությունները և պատասխանել նրանց հուզող հարցերին։

««Հորիզոն» ճամբարը մեզ համար պարզապես ամառային ճամբար չէ։ Այն գաղափար է՝ երիտասարդի մեջ տեսնել ոչ միայն ապագայի քաղաքացու, այլև այսօրվա փոփոխություն ստեղծող ուժի։ Ճամբարը ստեղծվել է հենց այդ միջավայրը ձևավորելու համար։ Այստեղ մենք չենք փորձում երիտասարդներին ասել՝ ինչպիսին պետք է լինի նրանց ապագան։ Փոխարենը փորձում ենք նրանց տալ գործիքներ, փորձ և մարդիկ, որոնց միջոցով նրանք կարող են ինքնուրույն գտնել իրենց ճանապարհը։ «Հորիզոն»-ում մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր մասնակից հեռանա ոչ միայն նոր ընկերներով ու հիշողություններով, այլև մեկ կարևոր հարցով․ «Ի՞նչ կարող եմ ես անել իմ համայնքի, իմ շրջապատի և իմ երկրի համար»»,- ասաց «Հզոր միտք» ՀԿ նախագահ Մհեր Մկրտչյանը։

Յոթօրյա ճամբարին մասնակցում է շուրջ 80 պատանի: Ճամբարային այդ յոթ օրերի ընթացքում անցկացվեցին կրթական և զարգացնող տարաբնույթ դասընթացներ, ազգային պարերի ուսուցում, խմբային աշխատանքներ ու ինտերակտիվ խաղեր, որոնք միտված են մասնակիցների առաջնորդական, հաղորդակցման և թիմային հմտությունների բացահայտմանն ու զարգացմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Fri, 06 Nov 2026 08:45:30 +0400 Նոյեմբերի 4-ի հայտնի դեպքերից եւ…

8 րոպե ago

«Հրապարակ»․ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում

«Հրապարակ»․ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում Fri, 06 Nov 2026 08:15:00 +0400 Կապանում երրորդ…

38 րոպե ago

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց Fri, 06 Nov 2026 08:10:40 +0400 Մեր…

42 րոպե ago

«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ

«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ Fri, 06 Nov 2026 08:05:16 +0400 Նիկոլ Փաշինյանը…

48 րոպե ago

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Fri, 06 Nov 2026 08:00:02 +0400 ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովում…

53 րոպե ago

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն Thu, 05 Nov 2026 23:59:04 +0400 Պաշտպանության…

9 ժամ ago