«Ամերիկացավով» է կպել․ հիմա՞ ինչն է «զավթել»
Thu, 27 Aug 2026 17:30:22 +0400
Կանադայի հետ առևտրային բանակցությունների ձախողման ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է տեսանյութ, որտեղ նա կանադական Օնտարիո լիճը «վերանվանում է» Ամերիկա լճի:
Տեսանյութը հասանելի է ամերիկացի առաջնորդի պաշտոնական TikTok էջում։
«Մենք չենք կոչելու լիճը Օնտարիո, մենք այն այլ կերպ ենք կոչելու: Մենք այն անվանելու ենք Ամերիկա լիճ, և դրա համար անհրաժեշտ է միայն լավ գրիչ և մի փոքր հնարամտություն», – նշել է ամերիկացի առաջնորդը։
Այնուհետև ԱՄՆ նախագահը վերցրել է մարկեր և թղթե քարտեզի վրա ջնջել է «Օնտարիո» անունը՝ այն փոխարինելով «Ամերիկա լիճ»-ով։
Հայտնի է, որ Թրամփը լուրջ տարաձայնություններ ունի Կանադայի ղեկավարության հետ և նաև լուրջ հավակնություններ այդ երկրի նկատմամբ։
Ավելի վաղ նա բազմիցս հայտարարել է, որ մտադիր է Կանադան ներառել ԱՄՆ-ում կազմում՝ որպես հերթական նահանգ։