ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազանի դիպուկ նկատառումը

ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազանի դիպուկ նկատառումը

Thu, 27 Aug 2026 20:15:23 +0400


Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը գրել է․

«Հովվական-ճանաչողական այցը՝ հեղափոխություն

ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այցելել Տիգրանաշեն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սպասավորին՝ այցելել հավատացյալի տուն, կամ Տիգրանաշենի բնակչից լսել նրա տեսակետը սեփական բնակավայրի և նրա ճակատագրի վերաբերյալ։

Այս հարցին պետք է տրվի ոչ թե քաղաքական, այլ իրավական պատասխան։ Եթե նման արգելք սահմանող որևէ օրենք չկա, ապա ինչո՞ւ է մեր օրինական այցը ներկայացվում որպես քաղաքական գործողություն կամ առավել ևս՝ «նոր հեղափոխություն» կազմակերպելու փորձ։

Ավելին՝ այստեղ գործ ունենք ոչ միայն իրականության խեղաթյուրման, այլև քաղաքացու հիմնարար իրավունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հետ։ ՀՀ քաղաքացին ունի ազատ տեղաշարժվելու, բնակավայր այցելելու, իր հայրենակիցների հետ հանդիպելու և նրանց կարծիքը լսելու իրավունք։ Այդ իրավունքը չի կարող վերածվել կասկածելի կամ արգելված գործողության միայն այն պատճառով, որ այցը տեղի է ունեցել Տիգրանաշենում։

Մեր այցը Տիգրանաշեն եղել է ամբողջությամբ սեփական նախաձեռնությամբ և բացառապես հովվական նպատակով։ Խոսքը մեկ տուն, այն էլ՝ հոգևորականի հարազատի ընտանիք այցելելու մասին է։ Ո՛չ քաղաքական հավաք է եղել, ո՛չ կազմակերպչական գործողություն, ո՛չ էլ որևէ «հեղափոխության» նախապատրաստում։

Տիգրանաշենի կենտրոնական փողոցում կայանված մեքենայի վարորդը և համայնքի վարչական ղեկավարը կա՛մ պատշաճ կերպով չեն փոխանցել այցի իրական հանգամանքները, կա՛մ պարզապես արձանագրել են հոգևորականների այցի փաստը։ Իսկ այդ թերի տեղեկության հիման վրա Տիգրանաշենը «Քյարքի» անվանող անձը կառուցել է իր մտացածին քաղաքական վարկածը՝ այն վերածելով հերթական զրպարտության՝ Վեհափառ Հայրապետի և Հայ Եկեղեցու հասցեին։
Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ նման մոլորեցնող մեկնաբանություն է հնչեցնում պետական պաշտոն զբաղեցնող անձը, որի առաջնային պարտականություններից է ոչ թե քաղաքացիների օրինական գործողությունները կասկածի տակ դնելը, այլ նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։ Պետական պաշտոնը չի տալիս որևէ մեկին իրավունք՝ սեփական ենթադրությունը ներկայացնելու որպես փաստ, իսկ քաղաքացու օրինական տեղաշարժը՝ որպես քաղաքական դավադրություն։

Եթե պետական պաշտոնյան հայտարարում է, թե Տիգրանաշեն այցելելը, քաղաքացիների հետ հանդիպելը կամ նրանց կարծիքը լսելը «հեղափոխության» նախապատրաստում է, ապա թող հստակ նշի՝ ո՞ր օրենքի ո՞ր հոդվածն է արգելում այդ գործողությունները։

Իսկ եթե նման օրենք չկա, ապա պետք է նաև պարզ հարց տրվի՝ ի՞նչ իրավունքով է պետական պաշտոնյան օրինական գործողությունը ներկայացնում որպես հանցավոր կամ հակապետական մտադրություն և դրանով զրպարտում քաղաքացիների ու Հայ Եկեղեցու ներկայացուցիչների։

Ինչ վերաբերում է Տիգրանաշենի հանձնման կապակցությամբ «հեղափոխություն կազմակերպելու» անհեթեթ թեզին, ապա դրա համար պետք է գնալ ոչ թե Տիգրանաշեն, այլ նախ՝ Զանգակատնից մինչև Մեղրի և Ագարակ։ (Սա հուշում)

Այս ամենի մեջ իրական հարցը ոչ թե այն է, թե ինչո՞ւ ենք մենք գնացել Տիգրանաշեն, այլ՝ ինչո՞ւ է ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժը, հոգևորականի հովվական այցելությունը և իր հայրենի բնակավայրի ճակատագրով մտահոգ քաղաքացու հետ զրույցը ներկայացվում որպես կասկածելի կամ հեղափոխական գործողություն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուս-ուկրաինական պատերազմում կդառնա խաղաղարար միջնորդ

Ռուս-ուկրաինական պատերազմում կդառնա խաղաղարար միջնորդ Sat, 31 Oct 2026 00:15:17 +0400 Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու պատրիարք…

6 ժամ ago

Սոցիալական մեդիայի նկատմամբ կարգավորումներ են նախատեսել

Սոցիալական մեդիայի նկատմամբ կարգավորումներ են նախատեսել Sat, 31 Oct 2026 00:00:50 +0400 Եվրահանձնաժողովը կոչ է…

6 ժամ ago

Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային գնով

Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային գնով Fri, 30 Oct 2026 23:55:39…

6 ժամ ago

Հայտնի է դարձել, թե Լյուիս Հեմիլթոնն ինչով է գրավել Քիմ Քարդաշյանին

Հայտնի է դարձել, թե Լյուիս Հեմիլթոնն ինչով է գրավել Քիմ Քարդաշյանին Fri, 30 Oct 2026…

6 ժամ ago

Մոսկվայում մուլտֆիլմերի փառատոնին մասնակցում է 1800 ֆիլմ

Մոսկվայում մուլտֆիլմերի փառատոնին մասնակցում է 1800 ֆիլմ Fri, 30 Oct 2026 23:30:25 +0400 Արդեն 20-րդ…

6 ժամ ago

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը Fri, 30 Oct…

6 ժամ ago