«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին

«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին

Fri, 28 Aug 2026 09:15:46 +0400


Վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական վարույթներն ակտիվացրել են ՔՊ-ական ուսապարկերին, նախկին նախագահների նկատմամբ մաղձ ու թույն կուտակածներին: Եվ, բնականաբար, ակտիվացել են նաեւ հին թեմաները, օրինակ` Պողոս Պողոսյանի, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության: Հինգշաբթի օրը Սասուն Միքայելյանը, որն այս նստաշրջանում առաջին անգամ էր ելույթ ունենում եւ առհասարակ շատ հազվադեպ է ելույթ ունենում, ԱԺ ամբիոնն օգտագործեց` Քոչարյանի դեմ ուղղված ատելությունը բորբոքելու համար: Նա մի բոցաշունչ ելույթ նվիրեց հոկտեմբերի 27-ի դեպքերին՝ սլաքները տանելով Քոչարյանի ուղղությամբ: Յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է, որ եթե Քոչարյանը կապ ունենար այդ գործի հետ, ապա 1999-ից հետո վաղուց այդ կապը բացահայտված կլիներ: Գոնե` 2018-ից հետո վերաբացված գործի շրջանակներում, երբ անգամ Արման Բաբաջանյանն այցելեց Նաիրի Հունանյանին եւ երկար զրուցեց նրա հետ: Այդ բացահայտման ուղին շատ կարճ է` Նաիրի Հունանյանը ցուցմունք է տալիս Քոչարյանի դեմ, եւ Փաշինյանի իրավապահները հաճույքով մեղադրանք են առաջադրում, բայց, ինչպես տեսնում ենք, դա տեղի չի ունենում, եւ մնում են միայն բանավոր զրպարտությունն ու քաղաքական մեղադրանքները` Սասուն Միքայելյանի նմանների շուրթերից:

Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում մի դեպք հիշեց, որի մասին այսքան տարի հրապարակավ չի պատմել: «2001-2007 թվականներին ԱՄՆ նախկին պետքարտուղարի տեղակալի, ՌԴ այն ժամանակվա Արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Վիտալի Նաումկինի մասնակցությամբ եռակողմ հանդիպումներ էին կազմակերպվում` հայերի, արցախցիների եւ ադրբեջանցիների պատվիրակությունների միջեւ: Դա միակ ֆորմատն էր, որի շրջանակներում արցախցիները նստած էին ադրբեջանցիների հետ, եւ կողմերը չէին հրաժարվում: Այնպիսի մթնոլորտ էր, որ կողմերը պետք է ամեն ինչ իրար հետ պարզ խոսեին, որից հետո անցնեին կոնստրուկտիվ քաղաքական գործունեության, այն հետագայում դարձավ Մինսկի խմբի մոդելային խումբ…. այդ ընթացքում բոլոր բանավեճերի ժամանակ հաղթել ենք մենք, որովհետեւ իրավական տեսանկյունից մենք էինք ճիշտ: Ես հայաստանյան պատվիրակությունն էի ղեկավարում, իսկ ադրբեջանական կողմը համակարգում էր արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը: Մի անգամ երկուսով դուրս եկանք սուրճ խմելու, եւ ես նրան հարց տվեցի․ «Թոֆիկ, այդ ինչպե՞ս եղավ, որ դու եւ նախագահի խորհրդականը` արտաքին հարաբերությունների գծով, անակնկալ հրաժարական ներկայացրիք»․ նրանք երկուսն էլ 1999-ին հրաժարական էին տվել: Նա ինձ բառացիորեն ասաց հետեւյալը. «Եթե հրաժարական չտայինք, մեզ մոտ էլ տեղի կունենար այն, ինչ 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Հայաստանում»: Ապշեցի, մտքովս անգամ չէր անցնի, որ նա նման պատասխան կտա, նա հեռացավ, ու էլ երբեք ես նրան չտեսա: Երկար եմ մտածել այդ ամենի մասին եւ այն եզրակացության եմ եկել, որ այդ դավադրությունը կազմակերպվել է շատ ավելի լուրջ ուժերի` գաղտնի ծառայությունների կողմից: Կա վարկած, որ Ռուսաստանին այդ ամենը ձեռնտու չէր: Ես ոչ թե սիմպատիայից ելնելով եմ ասում, այլ ասում եմ իրականությունը` Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը շատ ավելի լուրջ կապեր ունեին Ռուսաստանի հետ, քան ցանկացած այլ մեկը: Վազգեն Սարգսյանը Ռուսաստանի եւ Չինաստանի համար ամենավստահելի անձն էր դարձել: Մի անգամ Վազգենը գնացել էր Պեկին եւ, իբր պատահմամբ, օդանավակայանում հանդիպել էր Ռուսաստանի եւ Չինաստանի պաշտպանության նախարարներին: Բանակցություններից հետո Վազգենը ՌԴ պաշտպանության նախարարի ինքնաթիռով մեկնեց Մոսկվա, եւ այդ այցից հետո Չինաստանը մեզ հրթիռներ տրամադրեց, որոնք կոչվում էին «Տրիումֆ»: Ասածս այն է, որ Վազգենն այնպիսի հարաբերություններ էր հաստատել կողմերի հետ, որ բացառվում է ռուսական կողմը շահագրգիռ լիներ նրա մահով: Սպանությունը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի՝ ԱՄՆ կատարած այցից հետո: ԱՄՆ-ում նա ստացել էր շատ լուրջ տեղեկություններ Հայաստանի վերաբերյալ, հատկապես` ֆինանսական հոսքերի հետ կապված: Նրան շատ պարզ ասել էին, որ Հայաստանի ֆինանսական հոսքերի 65 տոկոսը պարզ է, թե որ ուղղությամբ է շրջանառվում, իսկ մյուս 35 տոկոսը մութ է մնում: Արդյո՞ք դրանք չեն օգտագործվում տարբեր ուղղություններով, որի մասին չեմ էլ ուզում խոսել: Նա շատ վրդովված վերադարձավ ԱՄՆ-ից եւ կառավարության նիստի ժամանակ ասաց, որ բոլորին պատժելու է: Դրանից հետո եղավ այն, ինչ եղավ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել

Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել Sat, 31 Oct 2026 16:45:35 +0400 Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի…

7 րոպե ago

Մելանյա Թրամփը խոսել է Ուկրաինայում իրականացվող մարդասիրական գործողության մասին

Մելանյա Թրամփը խոսել է Ուկրաինայում իրականացվող մարդասիրական գործողության մասին Sat, 31 Oct 2026 16:30:01 +0400…

22 րոպե ago

Փոքր դպրոցներում կարիք կա՞ր վարչատնտեսական մասի համակարգողներ նշանակելու

Փոքր դպրոցներում կարիք կա՞ր վարչատնտեսական մասի համակարգողներ նշանակելու Sat, 31 Oct 2026 16:15:56 +0400 Սեպտեմբերի…

36 րոպե ago

Համազգային 24 ժամանոց գործադուլ են իրականացնում

Համազգային 24 ժամանոց գործադուլ են իրականացնում Sat, 31 Oct 2026 16:00:44 +0400 Նախօրեից Իտալիայի Արհմությունները…

52 րոպե ago

Ազգային ժողովում խաշը եփեց, բակերից մեկում կերավ․․․

Ազգային ժողովում խաշը եփեց, բակերից մեկում կերավ․․․ Sat, 31 Oct 2026 15:45:02 +0400 Ազգային ժողովում…

1 ժամ ago

Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրը

Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրը Sat, 31 Oct 2026 15:30:53…

1 ժամ ago