Ազգային ժողովում խաշը եփեց, բակերից մեկում կերավ․․․

Ազգային ժողովում խաշը եփեց, բակերից մեկում կերավ․․․

Sat, 31 Oct 2026 15:45:02 +0400


Ազգային ժողովում վերջին ծեծկռտուքից հետո, երբ իրար ոտ ու ձեռք կոտրեցին, փորոտիքին քացով հարվածեցին, արդեն զարմանալի չէ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը խաշի է նստել։ Գրում է․ «Այսպիսով, երեւանյան բակերից մեկում խաշի սեզոնը հայտարարեցինք բացված»։

Մարդը, փաստորեն, որոշել է՝ եթե երկրում ամեն ինչ խաշի է վերածել, պետք է գոնե իր եփած խաշն էլ վայելի։
Ազգային ժողովում խաշի համար ամեն ինչ արդեն պատրաստել էին․ ոտքերն ու ձեռքերը՝ ջարդած, փորոտիքը՝ մշակած։ Մնում էր միայն կաթսան դնել կրակին։ Խաշը, ինչպես գիտեք, երկար եփելու կերակուր է։ Դրա համար էլ երկու օր ուշացավ։
Փաստորեն, Ազգային ժողովում խաշը եփեց, բակերից մեկում կերավ․․․

Իսկ երբ նրա էջում մեկը գրել էր՝ «գելխեղդ», ես դա ընկալեցի որպես քաղաքական մեսիջ։ Երևի խաշի սեղանին գելխեղդի բացակայությունն էր զգացվում։

Մի խոսքով, խաշի սեզոնն ընթանում է խորհրդարանական օրակարգին համապատասխան։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել

Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Sat, 21 Nov 2026 23:44:40 +0400…

8 ժամ ago

ՆԳՆ-ից պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան, եթե մերժեն՝ կդիմեմ ՄԻԵԴ

ՆԳՆ-ից պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան, եթե մերժեն՝ կդիմեմ ՄԻԵԴ Sat, 21 Nov…

9 ժամ ago

Մակոլեյ Կալկինը նորից հանդես կգա «Տանը միայնակ» շարքի նոր կինոնկարում

Մակոլեյ Կալկինը նորից հանդես կգա «Տանը միայնակ» շարքի նոր կինոնկարում Sat, 21 Nov 2026 23:00:29…

9 ժամ ago

ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել․ Նարեկ Կարապետյանը հեգնում է Փաշինյանին

ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել․ Նարեկ Կարապետյանը հեգնում է Փաշինյանին Sat, 21 Nov 2026…

9 ժամ ago

Ինչ է սպասվում թվարժութային գլոբալ շուկային՝ նոյեմբերին

Ինչ է սպասվում թվարժութային գլոբալ շուկային՝ նոյեմբերին Sat, 21 Nov 2026 22:30:02 +0400 Ընթացի կտարվա…

10 ժամ ago

Հայկ Ղալումյանի մորաքրոջ տղային տարել են Երեւան` հարցաքննության

Հայկ Ղալումյանի մորաքրոջ տղային տարել են Երեւան` հարցաքննության Sat, 21 Nov 2026 22:15:30 +0400 Սևքար…

10 ժամ ago