«Հրապարակ». Փաշինյանի պատճառով երիտասարդը բաց է թողել ընդունելության քննությունները

«Հրապարակ». Փաշինյանի պատճառով երիտասարդը բաց է թողել ընդունելության քննությունները

Fri, 28 Aug 2026 11:45:24 +0400


Դավիթ Մինասյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, որը մամուլում ստացել է «երկվորյակների գործ» անվանումը, 2026 թ. ապրիլից դատարանում է: Մինչ օրս 2 նիստ է տեղի ունեցել: «Տեսաձայնագրությունը պետք է դիտեինք, բայց տեխնիկական խնդիր կար, եւ նիստը հետաձգվեց: Դատաքննության փուլում ենք, ապացույցների հետազոտման ընթացքում»,- ասում է Սուրբ Աննա եկեղեցու հերոսի՝ Դավիթ Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: Դավիթը, որը եզակի աշակերտ էր, լավ սովորող, ստիպված բաց է թողնել ընդունելության քննություններին մասնակցությունը, քանի որ կալանքի պատճառով առողջական վատ վիճակում է հայտնվել: Փաստաբանն ասում է, որ նա չի հուսահատվում, պարապում է, որ բուհ ընդունվի, հեռակա բաժին: «Իմ պաշտպանյալի մեղադրանքում ոչինչ չի փոխվել: Ակնկալում ենք անաչառ քննություն»,- ասում է Լուսինե Մարտիրոսյանը:

Հիշեցնենք․ Ծաղկազարդի տոնին՝ մարտի 29-ին, Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի, նրա անվտանգության աշխատակիցների եւ հավատացյալների միջեւ տեղի ունեցած բախման արդյունքում հարուցվել էր գործ՝ «ծանր հանցագործություն» որակմամբ: Երկվորյակներից մեկը՝ Դավիթ Մինասյանը, ընդամենը դժգոհել էր հրմշտոցից, որն առաջացրել էին հավատացյալների մեջ մխրճվող վարչապետն ու նրա թիկնապահները: Դավիթը նրանց ասել էր՝ «մի հրեք, ուզում եմ կանգնել եկեղեցու մեջտեղում»։ Վարչապետին էլ ասել էր՝ «այդպես մի նայիր ինձ», սակայն, ըստ մեղադրանքի, փորձել է հարվածել նրա «սուրբ» ուսին, թափահարել է մատը։
Այն, որ Փաշինյանի թիկնապահները կոպտորեն հրել են հավատացյալ ժողովրդին՝ նրանց ցավ ու անհանգստություն, տագնապ պատճառելով, որեւէ իրավական գնահատականի չի արժանացել ու չի էլ արժանանա: Բայց Դավիթ Մինասյանին, որն այդ պահին նույնիսկ չափահաս էլ չէր, եւ ընդդիմադիր գործիչ Գեւորգ Գեւորգյանին, որն այդ պահին այնտեղ է եղել ու փորձել է պաշտպանել երիտասարդին, ներկայացրել են խուլիգանության եւ պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը միջամտելու մեղադրանքներ: Իրավապաշտպանների պնդմամբ՝ տեղի ունեցած միջադեպը չի համապատասխանում նման խիստ իրավական որակմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աշխարհում ավելանում է կարմրուկով հիվանդացության դեպքերը

Աշխարհում ավելանում է կարմրուկով հիվանդացության դեպքերը Mon, 23 Nov 2026 21:00:20 +0400 Աշխարհում զգալիորեն ավելանում…

17 րոպե ago

Ժամը 22։30-ից տեղի կունենան որոշ ուղեգծերի փոփոխություններ

Ժամը 22։30-ից տեղի կունենան որոշ ուղեգծերի փոփոխություններ Mon, 23 Nov 2026 20:47:59 +0400 Խանջյան փողոցում…

29 րոպե ago

Ինչու կանայք չեն ցանկանում, որ իրենց տղամարդիկ խաղան GTA VI-ը

Ինչու կանայք չեն ցանկանում, որ իրենց տղամարդիկ խաղան GTA VI-ը Mon, 23 Nov 2026 20:45:47…

31 րոպե ago

Ճիշտ ճանապարհի վրա ես. հրաժարական տո՛ւր․ Սաղաթելյան

Ճիշտ ճանապարհի վրա ես. հրաժարական տո՛ւր․ Սաղաթելյան Mon, 23 Nov 2026 20:38:59 +0400 փոխելու համար,…

38 րոպե ago

Անկախ բոլոր բռնաճնշումներից ու կալանավորումներից՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու․ Կարապետյան

Անկախ բոլոր բռնաճնշումներից ու կալանավորումներից՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու․ Կարապետյան Mon, 23…

40 րոպե ago

Զելենսկու հնչեղ հայտարարությունը՝ Ուկրաինան կարող է բարեկամանալ Ռուսաստանի հետ, եթե․․․

Զելենսկու հնչեղ հայտարարությունը՝ Ուկրաինան կարող է բարեկամանալ Ռուսաստանի հետ, եթե․․․ Mon, 23 Nov 2026 20:35:01…

42 րոպե ago