Մի քանի օրից ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում․ արցախցի Բերտան դիմել է ՀՀ իշխանությանը

Մի քանի օրից ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում․ արցախցի Բերտան դիմել է ՀՀ իշխանությանը

Fri, 28 Aug 2026 12:35:23 +0400


Մի քանի օրից ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում, այս մասին հայտարարություն է տարածել արցախցի Բերտա Շահրամանյանը։

Նա բաց նամակով դիմել է Հայաստանի իշխանությանը։

«Ես Բերտա Շահրամանյանն եմ՝ Արցախի Հանրապետության քաղաքացի (այլևս ՀՀ)։

2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության ժողովրդի տեղահանման օրերին տեղի ունեցած պայթյունի ժամանակ կորցրել եմ ընտանիքիս 4 անդամներին՝ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս։ Այդ դեպքից անցել է գրեթե 3 տարի։ Ես, մայրս և զինվորական հաշմանդամության կարգ ունեցող եղբայրս ապրում ենք վարձով։ Այս ընթացքում պետությունից չենք ստացել ոչ մի աջակցություն։ Մինչ օրս հարազատներս չեն ստացել որևէ կարգավիճակ, մինչդեռ այդ պայթյունը ռազմական գործողությունների հետևանք էր։

Այսօր ես և ընտանիքս կանգնած ենք բավականին մեծ խնդրի առաջ, քանի որ բնակարանների վարձերի թանկացման խնդիրը հասել է նաև մեզ։ Ցավոք սրտի, ես և ընտանիքս ի վիճակի չենք վճարելու ամսական 300.000 ՀՀ դրամ վարձի գումար։ Պետության կողմից տրամադրվող 3-4 մլն սերտիֆիկատներով ներկայիս շուկայական գներով անհնար է նույնիսկ 1 սենյականոց բնակարան ձեռք բերել, իսկ մենք մի քանի օրվա ընթացքում պետք է հանձնենք ներկայիս բնակարանը։ Մինչ այսօր ես խելամիտ գնով վարձով բնակարան չեմ կարողացել գտնել, քանի որ ես՝ տան միակ աշխատողս աշխատում եմ Երևանում և բնականաբար բնակարան փնտրում եմ Երևանում։ Դիմում եմ Ձեզ մեծ խնդրանքով, հաշվի առնել ընտանիքիս ներկայիս ծանր իրավիճակը և որևէ ձևով լուծում տալ այս մեծ խնդրին, քանի որ մի քանի օրից ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում։

Եվ վերջում ուզում եմ տեղեկանալ, արդյո՞ք պատկան մարմինների կողմից իրականացվում է վերահսկողություն և արդյո՞ք բնակարանների սեփականատերերի կողմից ստացված եկամտից եկամտահարկ է վճարվում պետությանը»,- նշել է Բերտան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին

Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին Mon, 02 Nov 2026 17:30:12 +0400…

13 րոպե ago

ՔՊ-ն որոշեց Կարեն Սարուխանյանին անգործ չթողնել․ նոր պաշտոն ստացավ

ՔՊ-ն որոշեց Կարեն Սարուխանյանին անգործ չթողնել․ նոր պաշտոն ստացավ Mon, 02 Nov 2026 17:27:08 +0400…

16 րոպե ago

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին Mon, 02 Nov 2026 17:15:41 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ…

27 րոպե ago

Բոլորը բոլորին լրտեսում են

Բոլորը բոլորին լրտեսում են Mon, 02 Nov 2026 17:00:27 +0400 Միացյալ Նահանգների նախարար Դոնալդ Թրամփը…

43 րոպե ago

Խեր լինի…

Խեր լինի… Mon, 02 Nov 2026 16:45:12 +0400 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում կարող…

58 րոպե ago

Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ

Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ Mon, 02 Nov…

1 ժամ ago