Ձեզ որ մնա՝ ողջ Հայաստանը Արցախի նման թոշակի հույսի կթողնեք

Ձեզ որ մնա՝ ողջ Հայաստանը Արցախի նման թոշակի հույսի կթողնեք

Fri, 28 Aug 2026 14:45:38 +0400


Փաշինյանը հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սերժ Սարգսյանը պետք է ապրեն բացառապես իրենց թոշակով։ Ամսվա մեկը մոտենալիս՝ հեռախոսը ձեռքին, ստուգեն՝ թոշակը փոխանցվե՞ց, թե՞ դեռ ոչ։

Ակամայից հիշում ենք մի այլ տեսարան։ 150 հազար ունեզրկված, թոշակի հույսի մնացած Արցախ։ Նրանք չեն կորցրել պարզապես տուն կամ ունեցվածք։ Նրանք կորցրել են Արցախը։ Եվ այստեղից անխուսափելիորեն հարց է ծագում․

«Ո՞վ էր երկրի ղեկավարը, գերագույն հրամանատարը, երբ այս ամենը տեղի ունեցավ»։ Ո՞վ բանակցությունը սկսեց զրոյական կետից, և Արցախը թողել պատմության էջերում։ Ո՞վ էր ասում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։
Ու այդ ֆոնին երկրի ղեկավարի խոսքը, թե նախկին նախագահները պետք է ապրեն իրենց թոշակով, տարօրինակ է հնչում։ Որովհետև ակամայից ուզում ես հարցնել.
Մի ամբողջ Արցախ ունեզրկվեց՝ չհագեցա՞ր։
Երբ պետության ղեկավարը խոսում է ուրիշի ունեցվածքը վերցնելու մասին, ունեզրկված մարդը շատ բնական հարց է տալիս. «Իսկ իմ կորցրածը ե՞րբ ես վերադարձնելու»։
Մեկը թոշակին է սպասում։
Մյուսը՝ իր տանը։
Մեկը նայում է հեռախոսին՝ տեսնելու համար՝ գումարը փոխանցվե՞ց։
Մյուսը նայում է հեռախոսի հին լուսանկարներին, որովհետև այնտեղ է մնացել իր տունը։
Մեկը հաշվում է՝ ամսի մեկը քանի օրից է։
Մյուսը հաշվում է՝ հայրենիքից հեռու քանի օր է անցել։
Ահա այս երկու սպասումների միջև է այսօր մեր երկրի ամենացավոտ հակադրությունը։
Եվ եթե իսկապես ուզում եք խոսել արդարությունից, եկեք նախ նայեք ոչ թե նրանց գրպաններին, ում ուզում ենք ունեզրկել, այլ նրանց աչքերին, ովքեր արդեն ունեզրկվել են։ Նրանց աչքերում մի հարց կա, որ ոչ մի խոսք չի կարող լռեցնել.
«Դու ասում ես՝ ուրիշի ունեցվածքը պետք է վերադարձվի պետությանը։
Բայց իմ տունը ո՞վ է վերադարձնելու։
Իմ հայրենիքը ո՞վ է վերադարձնելու։
Իսկ այն, ինչ քո իշխանության օրոք կորցրինք՝ դրա պատասխանատուն ո՞վ է»։

Հայրենիքը կորցրած մարդուն չես կարող համոզել, որ իր ամենամեծ խնդիրը ուրիշի գույքն է։ Նա արդեն գիտի՝ ինչ է նշանակում ունեզրկվել։ Մի ամբողջ ժողովրդի կորստի կողքին նախկին նախագահների թոշակի մասին խոսակցությունը չափազանց փոքր է թվում։

Չնչին մի պոռթկում՝ հայրենիքի կորստի կողքին։ Չնայած ձեզ որ մնա՝ ողջ Հայաստանը Արցախի նման թոշակի հույսի կթողնեք։ Ձեր գործելակերպն է հուշում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Տուսկը հարձակում է սկսել Սահմանադրական դատարանի վրա»․ Գորալա

«Տուսկը հարձակում է սկսել Սահմանադրական դատարանի վրա»․ Գորալա Sat, 31 Oct 2026 19:00:49 +0400 Լեհաստանի…

2 րոպե ago

Սկանդալային բացահայտում․ ՆԳՆ պաշտոնյաները գումարի դիմաց «օգնել են սպանություն կատարել»

Սկանդալային բացահայտում․ ՆԳՆ պաշտոնյաները գումարի դիմաց «օգնել են սպանություն կատարել» Sat, 31 Oct 2026 18:45:44…

17 րոպե ago

Եգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա

Եգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա Sat, 31 Oct 2026 18:30:52 +0400 Եգիպտոսում…

32 րոպե ago

ՇՕ մեքենան վթարի է ենթարկվել, հիվանդը մահացել է

ՇՕ մեքենան վթարի է ենթարկվել, հիվանդը մահացել է Sat, 31 Oct 2026 18:18:48 +0400 Այսօր…

44 րոպե ago

Պետական ահաբեկչության ցանկ՝ 12 կետից

Պետական ահաբեկչության ցանկ՝ 12 կետից Sat, 31 Oct 2026 18:15:36 +0400 Ահաբեկչությունը լինում է երկու…

48 րոպե ago

Տիրոջը նստացրել է, ինքը հպարտանում է նրա կառուցած մոլով

Տիրոջը նստացրել է, ինքը հպարտանում է նրա կառուցած մոլով Sat, 31 Oct 2026 18:05:04 +0400…

58 րոպե ago