Լավ էլ անուն են կպցրել՝ «Արտաքին գործերի և առևտրի նախարարություն»

Լավ էլ անուն են կպցրել՝ «Արտաքին գործերի և առևտրի նախարարություն»

Fri, 28 Aug 2026 16:15:49 +0400


Շատերը բողոքում են՝ ինչո՞ւ են նախարարությունների անունները փոխում։ Մարդը որ մարդ է, ամբողջ կյանքում նույն անունն է կրում։
Բայց այստեղ էլ օգնության է հասնում այս իշխանության նորաձև կրթությունը և բացատրում է՝ անունը պետք է համապատասխանեցնել բովանդակությանը։ Ինչպես նախարարների տեղակալներին են հարմարեցնում նախարարներին։

Օրինակ՝ «Արտաքին գործերի նախարարություն» անունը, պարզվում է, ամբողջությամբ չի արտացոլում իրական բովանդակությունը։ Ուստի «առևտուրը» ավելացնում են, ու ամեն ինչ տեղն է ընկնում։ «Արտաքին գործերի և առևտրի նախարարություն»։
Հիմա, եթե քաղաքացին հարցնի՝
-Էս ի՞նչ եք արել։
-Էս ինչո՞ւ տարաք։
-Էս ինչո՞ւ տվեցիք․
Պատասխանը շատ պարզ է լինելու.
-Բա չե՞ք կարդացել՝ «Արտաքին գործերի և առևտրի նախարարություն» է։

Այսինքն՝ մարդն էլ ավելորդ հարցեր չի տա։ Կհասկանա, որ գործառույթները ընդլայնվել են։ Առաջ՝ արտաքին գործեր, հիմա՝ արտաքին գործեր ու առևտուր։ Ի վերջո, երբ նախարարության անվան մեջ «առևտուր» բառը կա, քաղաքացին էլ պետք է հասկանա, որ ինչ-որ բան կարող է վաճառվել, ինչ-որ բան՝ գնվել, իսկ ինչ-որ բան էլ՝ պարզապես «բովանդակությանը համապատասխանեցվել»։

Մի խոսքով՝ անունը փոխվեց, բովանդակությունը տեղավորեց անվան մեջ։ Իսկ եթե վաղը անունը մի քիչ էլ երկարի, չզարմանաք։ Ու թե պարզվի, որ տնտեսությունն էլ է արտաքին գործ, քաղաքացին պարզապես պետք է հարմարվի։ Չզարմանա, որ այս իշխանության օրոք ներքին բան չկա։ Արտաքին աշխարհի առաջ մեր լվացքի պարանը կապել ենք , ու մեր սպիտակեղենն ենք ցուցադրում։
Սա նորաձր կրթության ամենամեծ նվաճումն է․ ոչ թե բովանդակությունն է անունին համապատասխանեցվում, այլ անունն ենք երկարացնում այնքան, մինչև բովանդակությունն էլ տեղավորվի մեջը։ Լավ էլ անուն են կպցրել՝ «Արտաքին գործերի և առևտրի նախարարություն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սարսափելի նավաբեկություն՝ Կիպրոսի ափերի մոտ․ զոհեր և ձերբակալվածներ կան

Սարսափելի նավաբեկություն՝ Կիպրոսի ափերի մոտ․ զոհեր և ձերբակալվածներ կան Mon, 31 Aug 2026 11:00:11 +0400…

11 րոպե ago

Հայկական դիմակայություն՝ Չեմպիոնների լիգայում

Հայկական դիմակայություն՝ Չեմպիոնների լիգայում Mon, 31 Aug 2026 10:45:31 +0400 Ինչպես հայտնի է, կայացել է…

25 րոպե ago

Կիևում կրկին պայթյուններ են

Կիևում կրկին պայթյուններ են Mon, 31 Aug 2026 10:30:35 +0400 Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ…

40 րոպե ago

«Դիմացկունություն՝ փորձությունների առջև». Պուտինը շնորհավորել է Քոչարյանին

«Դիմացկունություն՝ փորձությունների առջև». Պուտինը շնորհավորել է Քոչարյանին Mon, 31 Aug 2026 10:27:49 +0400 Ռուսաստանի նախագահ…

43 րոպե ago

Ինչ իրավիճակ է Երևանում հորդառատ անձրևներից հետո

Ինչ իրավիճակ է Երևանում հորդառատ անձրևներից հետո Mon, 31 Aug 2026 10:16:23 +0400 ՀՀ ՆԳՆ…

55 րոպե ago

Զոհ և տասնյակ անհետ կորածներ կան․ ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում

Զոհ և տասնյակ անհետ կորածներ կան․ ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում Mon, 31 Aug 2026 10:00:02…

1 ժամ ago