Կիրակի , 30 Օգոստոսի 2026

Լավ էլ անուն են կպցրել՝ «Արտաքին գործերի և առևտրի նախարարություն»

Լավ էլ անուն են կպցրել՝ «Արտաքին գործերի և առևտրի նախարարություն»

Fri, 28 Aug 2026 16:15:49 +0400


Շատերը բողոքում են՝ ինչո՞ւ են նախարարությունների անունները փոխում։ Մարդը որ մարդ է, ամբողջ կյանքում նույն անունն է կրում։
Բայց այստեղ էլ օգնության է հասնում այս իշխանության նորաձև կրթությունը և բացատրում է՝ անունը պետք է համապատասխանեցնել բովանդակությանը։ Ինչպես նախարարների տեղակալներին են հարմարեցնում նախարարներին։

Օրինակ՝ «Արտաքին գործերի նախարարություն» անունը, պարզվում է, ամբողջությամբ չի արտացոլում իրական բովանդակությունը։ Ուստի «առևտուրը» ավելացնում են, ու ամեն ինչ տեղն է ընկնում։ «Արտաքին գործերի և առևտրի նախարարություն»։
Հիմա, եթե քաղաքացին հարցնի՝
-Էս ի՞նչ եք արել։
-Էս ինչո՞ւ տարաք։
-Էս ինչո՞ւ տվեցիք․
Պատասխանը շատ պարզ է լինելու.
-Բա չե՞ք կարդացել՝ «Արտաքին գործերի և առևտրի նախարարություն» է։

Այսինքն՝ մարդն էլ ավելորդ հարցեր չի տա։ Կհասկանա, որ գործառույթները ընդլայնվել են։ Առաջ՝ արտաքին գործեր, հիմա՝ արտաքին գործեր ու առևտուր։ Ի վերջո, երբ նախարարության անվան մեջ «առևտուր» բառը կա, քաղաքացին էլ պետք է հասկանա, որ ինչ-որ բան կարող է վաճառվել, ինչ-որ բան՝ գնվել, իսկ ինչ-որ բան էլ՝ պարզապես «բովանդակությանը համապատասխանեցվել»։

Մի խոսքով՝ անունը փոխվեց, բովանդակությունը տեղավորեց անվան մեջ։ Իսկ եթե վաղը անունը մի քիչ էլ երկարի, չզարմանաք։ Ու թե պարզվի, որ տնտեսությունն էլ է արտաքին գործ, քաղաքացին պարզապես պետք է հարմարվի։ Չզարմանա, որ այս իշխանության օրոք ներքին բան չկա։ Արտաքին աշխարհի առաջ մեր լվացքի պարանը կապել ենք , ու մեր սպիտակեղենն ենք ցուցադրում։
Սա նորաձր կրթության ամենամեծ նվաճումն է․ ոչ թե բովանդակությունն է անունին համապատասխանեցվում, այլ անունն ենք երկարացնում այնքան, մինչև բովանդակությունն էլ տեղավորվի մեջը։ Լավ էլ անուն են կպցրել՝ «Արտաքին գործերի և առևտրի նախարարություն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան Thu, 27 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով