Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

Բլոգերին մահացած են գտել

Բլոգերին մահացած են գտել

Fri, 28 Aug 2026 16:00:10 +0400


Աբխազիայից բլոգեր Դաուր Բուավան, որը տարածաշրջանից տեղափոխվել էր Թբիլիսի և վրացական անձնագիր ստացել, մահացած է գտնվել իր բնակարանում, հաղորդում է TV Pirveli-ն։

Բուավան, որը մեծ թվով հետևորդներ ուներ հայտնի սոցիալական ցանցերում, տեսանյութեր էր ձայնագրել՝ պաշտպանելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը։

2015 թվականին Ռուսաստանը հետախուզում էր հայտարարել բլոգերի նկատմամբ՝ «մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական ձեռքբերման և պահպանման» համար։

2023 թվականին Բուավան ելույթ ունեցավ Եվրախորհրդարանի «Կայուն խաղաղություն Հարավային Կովկասում» թեմայով քննարկման ժամանակ, որտեղ նա պնդեց, որ Ռուսաստանը հրահրել է Աբխազիայում պատերազմը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչու չի կարելի մահացած մարդկանց լուսանկարները պահել ընտանեկան ալբոմում

Ինչու չի կարելի մահացած մարդկանց լուսանկարները պահել ընտանեկան ալբոմում Sun, 13 Sep 2026 19:00:19 +0400 …