Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

Ովքեր են երեկ ողբերգական վթարի հետևանքով մահացած ամուսինները․ զոքանչի քառասունքն էր

Ովքեր են երեկ ողբերգական վթարի հետևանքով մահացած ամուսինները․ զոքանչի քառասունքն էր

Sun, 25 Oct 2026 14:30:23 +0400


Համացանցում շրջանառվում են երեկ ողբերգական վրաերթից մահացած ամուսինների՝ 37-ամյա Մխիթար Նազարյանի և 36-ամյա Իզաբելլա Վարդանյանի լուսանկարները։

Գրել էինք, որ երեկ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կիլոմետրի հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։
​Վթարի հետևանքով երիտասարդ ծնողները տեղում մահացել են։ Մեր տեղեկություններով՝ նրանք Եղվարդ քաղաքի բնակիչներ էին, հյուր էին գնացել կնոջ հայրական տուն՝ Հոռոմ գյուղ, զոքանչի մահվան 40-րդ օրն էր, և երեկոյան վերադառնում էին Եղվարդ՝ տուն։
​Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ վթարից տուժել է 5 երեխա։ Նրանցից 7, 10 և 13 տարեկան երեք երեխաները «Աշտարակ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ապօրինի հանքի փլուզման հետևանքով զոհեր կան Կոլումբիայում

Ապօրինի հանքի փլուզման հետևանքով զոհեր կան Կոլումբիայում Tue, 20 Oct 2026 12:30:48 +0400 Կոլումբիայում ապօրինի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով