Երեքշաբթի , 24 Նոյեմբերի 2026

Տասնյակ զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ․ ՌԴ-ն հարվածել է Ուկրաինային

Տասնյակ զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ․ ՌԴ-ն հարվածել է Ուկրաինային

Mon, 23 Nov 2026 10:30:18 +0400


Ուկրաինայի մարզերում ռուսական օդային վերջին հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, անհետ կորել և վիրավորվել։

Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, Կիևի մարզում տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան տասը մարդ։ Վիշգորոդի շրջանի Դիմեր բանավանում ռուսական անօդաչու թռչող սարքի կողմից հինգհարկանի բնակելի շենքի վրա հարվածելուց հետո տասը մարդ է զոհվել։

Կիևի մարզի Բուչա շրջանի Վիշնևե քաղաքում ռուսական ուժերի հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս 15-ը վիրավորվել են։

Կիևի տարածաշրջանային ռազմական վարչության տվյալներով՝ հարվածը հասցվել է սուպերմարկետին, որտեղ գնորդներ են եղել։

Վիրավորներից մեկը ծանր վիճակում է։ Շենքում բռնկված հրդեհը մարվել է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարդկանց դիերով պարկեր, անհետ կորածներ․ ողբերգություն՝ Ինդոնիզիայում

Մարդկանց դիերով պարկեր, անհետ կորածներ․ ողբերգություն՝ Ինդոնիզիայում Sun, 22 Nov 2026 20:55:05 +0400 Ինդոնեզիայում Բանտեն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով