Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան

Sat, 22 Aug 2026 08:10:05 +0400


Մեր տեղեկություններով, չնայած տեւական ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանին հետ են կանչելու, սակայն Գուրգեն Արսենյանին իր պաշտոնից հետկանչի մասին տեղեկացրել են ընդամենը հինգ օր առաջ: Հետկանչի նախաձեռնությունը պաշտոնական Երեւանինն է: Դեսպանին ասվել է, թե իբր հայ-ռուսական լարված հարաբերությունները շտկելու նպատակով որոշել են պրոֆեսիոնալ դիվանագետ գործուղել ՌԴ, այլեւս քաղաքական նշանակում չի լինելու, իսկ Արսենյանը քաղաքական նշանակման արդյունքում է Մոսկվա մեկնել, սակայն նա բավականին սերտ կապեր էր հաստատել ռուսական իսթեբլիշմենտի հետ եւ ուղղակի վերջին շրջանում չէր տեղավորվում ՀՀ իշխանությունների վարած կուրսի մեջ:

Մեզ պատմեցին, որ նա դեմ է եղել վերջին շրջանում արվող հակառուսական քայլերին ու ելույթներին եւ քանիցս ՀՀ իշխանություններին հորդորել է` դադարեցնել Ռուսաստանի դեմ դեմարշներն ու վերադառնալ կառուցողական դաշտ, քանի որ հակառակ պարագայում այդ ճանապարհը հղի է վտանգներով: Այս փաստն իշխանություններին խիստ նյարդայնացրել է, եւ որոշել են ազատվել «դավաճանից» ու մի «ակտիվ հրձիգի» գործուղել Մոսկվա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ լավ բան կարող էր անել Նիկոլ Փաշինյանը

Ինչ լավ բան կարող էր անել Նիկոլ Փաշինյանը Sun, 25 Oct 2026 21:15:19 +0400 Ժողովրդավարության …