Շաբաթ , 22 Օգոստոսի 2026

«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ

«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ

Sat, 22 Aug 2026 08:05:14 +0400


Իշխող թիմում միանշանակ չեն ընդունել «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուներին մերժելու որոշումը: ՔՊ-ն, հիշեցնենք, նախօրեին չընտրեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային, տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի, եվրոպական ինտեգրման հանձնաժողովների նախագահներին:

Առաջադրվել էին «Ուժեղ Հայաստանից»` համապատասխանաբար Հայկ Ֆարմանյանը, Դավիթ Ղազինյանը եւ Արեգա Հովսեփյանը: Մի քանի օրվա քննարկումներից հետո իշխանականները չընտրեցին ընդդիմադիր թեկնածուներին՝ պատճառաբանելով, թե անձերն են խնդիրը` թեկնածուներին չեն հավանել: Մինչդեռ ՔՊ-ում մի ստվար հատված կողմ չէ այդ մոտեցմանը:

Մեզ ասացին, որ, անկախ թեկնածուների ով լինելուց, իրենք պետք է հարգեին սահմանադրության նորմը: Ավելին` մեր աղբյուրների փոխանցմամբ, խնդիրը ոչ թե ընդդիմադիր թեկնածուներն են եղել, այլ իշխանական նախագահացուները, որոնք պետք է հիշյալ հանձնաժողովների նախագահ դառնային: Նրանցից մեկը, օրինակ, Փաշինյանի քավորի եղբայր Վահե Ղալումյանն է, որը, ասում են, ծանր է տարել, որ զրկվել է տարածքայինի նախագահի պաշտոնից եւ իր մտերիմների հետ լոբբինգ է արել ընդդիմադիրների դեմ, որ չքվեարկեն հօգուտ նրանց, եւ հանձնաժողովի նախագահի պաշտոնն անցնի ՔՊ-ին, այսինքն` իրեն: Մյուսն էլ սորոսականների կարկառուն ներկայացուցիչ Սոնա Ղազարյանն է, որը պետք է դառնար եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ: Սորոսական թեւը ոչ մի կերպ չի ուզում այս հանձնաժողովը զիջել ռուսամետներին: Նրանք էլ հույս ունեին, որ կտապալեն նախագահի ընտրությունը, «ուժեղներն» այլեւս թեկնածու չեն առաջադրի, եւ իշխանական փոխնախագահները դե ֆակտո կնախագահեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք ձեզ հեռացնելու համար ենք այստեղ

Մենք ձեզ հեռացնելու համար ենք այստեղ Fri, 21 Aug 2026 11:42:16 +0400 ԱԺ-ում մշտական հանձնաժողովների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով