Կիրակի , 4 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը

«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը

Sat, 22 Aug 2026 08:00:42 +0400


«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը դեռեւս 2022 թվականին հայց էր ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի: Ներկայացված հայցով պահանջում էր պարտավորեցնել՝ հրապարակայնորեն հերքել Հակոբյանի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտչական արտահայտությունները, ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ հատուցել զրպարտությամբ եւ վիրավորանքով պատճառված ոչ նյութական վնասը։ Հակոբյանը մասնավորապես վիրավորվել էր Քոչարյանի «մատադոր» բառից: Տեղեկացանք, որ չորս տարվա քննությունից հետո առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ մերժել է Հակոբյանի հայցը, իսկ դատաքննությունը տարիներով ձգվել է պատասխանող կողմի՝ Անդրանիկ Քոչարյանի կողմից դատավորներին պարբերաբար բացարկ հայտնելու հետեւանքով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քոչարյանը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվել ու չի զբաղվում

Քոչարյանը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվել ու չի զբաղվում Wed, 23 Sep 2026 12:11:29 +0400 ՀՀ …