Երկուշաբթի , 12 Հոկտեմբերի 2026

Ազգային ախոռն ու մենք

Ազգային ախոռն ու մենք

Tue, 14 Jul 2026 09:00:50 +0400


Երբ առաջնորդի լեքսիկոնը բաղկացած է բացառապես սպառնալիքներից ու հայհոյանքից, երբ կիրառում է «կսատկացնեմ», «կնստացնեմ», «կկզացնեմ» բառերը, պետք չէ զարմանալ, որ թիմակիցներն էլ փորձում են նմանվել նրան, եւ այս լեզուն դառնում է երկրով մեկ տիրապետող: Տարիներ շարունակ այս վայ-իշխանություններից լսում ենք, թե ինչպես են սպառնում ու վիրավորում ընդդիմադիրներին, ինչպես են խոստանում հաշվեհարդար տեսնել իրենց քննադատողների հետ, ինչ լեքսիկոնով են արտահայտվում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի, հոգեւորականների, լրագրողների, առհասարակ` իրենց քաղաքականությունը մերժողների հասցեին: Այս խոսույթը շղթայական ռեակցիայով տարածվում է, իջնում մինչեւ վերջին ՔՊ-ականն ու ՔՊ համակիրը, դառնում հանրային շփման ձեւ:

Ավելին` բոլոր այն ՔՊ-ականները, որոնք չեն ենթարկվում այս կանոններին, չեն հայհոյում կամ քիչ են հայհոյում, մղվում են հետին պլան, առաջին պլան են գալիս հայհոյախոսները, անկիրթներն ու խուլիգանները: Այս տեսանկյունից բոլորովին զարմանալի չէ, որ այսուհետ ԱԺ նախագահությունում տեսնելու ենք այդ եռյակին` Ռուբեն Ռուբինյան, Հայկ Կոնջորյան, Վահագն Ալեքսանյան: Այս եռյակն «արդարացրել» է Նիկոլ Փաշինյանի հույսերը եւ ընդդիմության հասցեին զազրախոսելու գծով մրցակիցներ ՔՊ-ում չունի: Զարմանալի չէ, որ ԱԺ անցած ՔՊ-ական կին պատգամավորներն էլ են սկսել խոսել նույն բառապաշարով` լկտի, մեծամիտ, վիրավորական, սպառնալից տեքստերով: Եվ անգամ մեր նախկին գործընկեր` զուսպ ու պարկեշտ Բաբկեն Թունյանն է այս մերժելի խոսույթը յուրացրել: Իրենց առաջնորդի ոգով սրանք սպառնում են ընդդիմությանը, թե` կգաք խորհրդարան, ձեր հալը կտեսնեք: Այս պահվածքն է պատճառը, որ ՀՀ քաղաքացիներն ԱԺ-ն Ազգային ախոռ են անվանում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ

Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Thu, 08 Oct 2026 …