Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ

Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ

Fri, 28 Aug 2026 19:18:23 +0400


Կառավարության երեկվա որոշումը՝ Արթիկի կենտրոնական հրապարակում տեղադրված Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը տեղափոխելու վերաբերյալ, հերթական հարվածն է մեր հավաքական հիշողությանը:
​Այս հարցի շուրջ իմ դիրքորոշումը եղել է ու մնում է անկոտրում. հուշարձանը պետք է մնա իր տեղում, վերանորոգվի, իսկ հարակից տարածքը՝ ամբողջությամբ բարեկարգվի: Սա միայն քարեղեն կոթողի հարց չէ, այլ մեր պապերի հերոսական անցյալի, նրանց թափած արյան և սերունդների պատմական հիշողության պահպանման խնդիր:
​Այսօր, երբ տարածաշրջանում տիրում է չափազանց բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ, և հայ-ռուսական հարաբերությունները փաստացի մազից են կախված, նման որոշում կայացնելը առնվազն քաղաքական արկածախնդրություն է: Նման քայլերը միտումնավոր լարվածություն են մտցնում առանց այն էլ զգայուն հարաբերություններում՝ վտանգելով մեր պետական շահերը:
​Սակայն այս իշխանությունների վարքագիծը կանխատեսելի էր.
​Պատերազմ պատմության դեմ.
Սրանց հիմնական թիրախը մեր ինքնությունն ու հաղթանակների հիշատակն են: Այն, ինչ չեն կարողանում իմաստավորել կամ հարգել, փորձում են ջնջել ու ոչնչացնել:
​Անցյալի ուրացում.
Արցախը դավաճանաբար հանձնածներից ուրիշ ի՞նչ սպասել: Հայրենիքի մի հատվածը թշնամուն նվիրողների համար սեփական քաղաքի պատմությունն ու հուշարձանները ոչ մի արժեք չեն ներկայացնում:
​Այս ապազգային ընթացքը հավերժ չէ: Ցանկացած իշխանություն ժամանակավոր է, իսկ պատմության անողոք օրենքով՝ ցանկացած դավաճանի վերջն էլ բոլորս լավ գիտենք, թե ինչ է լինում:
​Այս որոշումն ընդունողները, դրա կատարումն ապահովողներն ու յուրաքանչյուր մասնակից պետք է հստակ գիտակցեն՝ եկող իշխանության օրոք տրվելու է թե՛ քաղաքական, թե՛ իրավական ամենախիստ գնահատականը: Պատմությունն ու սերունդները չեն ներելու մեր հիշատակը սակարկության հանածներին:
​Ժամանակն անցնելու է, իսկ արդարությունն ու պատմական ճշմարտությունը վերականգնվելու են:
​Հ.Գ. Դե որ սկսել եք, չմոռանաք Արթիկ համայնքի մյուս բնակավայրերում էլ, որտեղ կան նմանատիպ հուշարձաններ, անպայման տեղափոխել, իսկ տեղերը շատրվաններ տեղադրել…:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ

Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ Wed, 04 Nov 2026 01:07:49 +0400 ՀՀ վարչապետ…

2 ժամ ago

Շտապում է` շատ է շտապում․․․ Ալիեւը վստահ չէ

Շտապում է` շատ է շտապում․․․ Ալիեւը վստահ չէ Tue, 03 Nov 2026 23:56:38 +0400 Շտապում…

3 ժամ ago

Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ

Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ Tue, 03 Nov 2026 23:43:31 +0400…

3 ժամ ago

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները Tue, 03 Nov 2026 23:30:07 +0400…

3 ժամ ago

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ Tue, 03…

3 ժամ ago

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները Tue, 03 Nov 2026…

3 ժամ ago