Մանկավարժի մի համառոտ կյանք…


Մի քանի հին պաշտոնավորների իմ անցած ճանապարհով վաղուց հասկացրել էի, որ սավառնելու սովոր թևերս չեն կարող կտրել, բայց նորերին էլ պիտի հասանելի դարձնել մի մանկավարժական կյանք, որ իզուր ջանքեր չգործադրեն, երբ իրենց պաշտոնների կողքին իմ ուսուցչությունն ամենամեծ պաշտոնն է դարձել:

1982-ին բուհն ավարտել եմ գերազանց, բայց դպրոցի դռներն ինձ համար փակ էին: Միայն 14 տարի հետո՝ 1996-ին, ընդունեցին ինձ դպրոցում աշխատելու, որտեղ առայսօր դասավանդում եմ: 15 տարի չտեսնելու տվեցին մանկավարժի իմ բոլոր հաջողությունները, ես անտեսված էի տեղական մի քանի ինքնահավան պաշտոնավորների կողմից, չնայած տարեցտարի ստվարանում էին այն պատվոգրերը, որ արժանանում էի իմ աշակերտների ձեռքբերումների համար: Շուտով 2011-ին պարգևատրվեցի ԼՂՀ վարչապետի հուշամեդալով` մատուցած ծառայությունների և մանկավարժության մեջ ներդրած ավանդի համար: 2013-ին մասնակցեցի «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթին ու պարգևատրվեցի ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կողմից՝ «Լավագույն ավանդույթների պահպանումը և նորարարությունը մանկավարժության մեջ» անվանակարգում հաղթելու համար: 2013-ին ԿԳ նախարարության երաշխավորությամբ և ֆինանսական օժանդակությամբ հրատարակվեց իմ մանկավարժական փորձով առաջին գիրքը` մեթոդական ձեռնարկ 300 օրինակով, որոնք բաժանվեցին Արցախի դպրոցներին: 2014-ին ինձ շնորհվեց հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ: Նույն 2014-ին ստացա Արցախի վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում: Մանկավարժական գործունեությանս մասին 2017-ին հրատարակեցի երկու գիրք՝ «Գրողը և ուսուցիչը…Ժամանակի մեջ և անդին», «Մանկավարժի օրագիր», 1-ին մաս: 2018-ին հրատարակվեց իմ «Մանկավարժի օրագիր» գրքի 2-րդ մասը: Այս օրերին ընթացքի մեջ է այդ գրքի 3-րդ մասի հրատարակությունը: Իմ ներդրումը մանկավարժության մեջ շարունակվում է, երբ բարի մարդկանց օգնությամբ և իմ աշխատավարձով հրատարակում եմ գրքեր, նվիրում այդ գրքերում տեղ գտած կերպարներին, ովքեր իմ աշակերտներն են, մեր շրջանավարտները, ուսուցիչները, ընդհանրապես՝ մեր դպրոցը, նաև՝ նրանք, ովքեր ինչ-որ դեր են ունեցել իմ մանկավարժական կյանքում:
Ավելացնեմ, որ ծանոթ-բարեկամ չունեի այս ճանապարհն անցնելու համար, բայց ինձ անտեսողները «գրող» դարձրին ինձ, որ գրքեր հրատարակելով տեսանելի դարձնեմ նաև անցած ուղիս, երբ դարուփոսերով է եղել, բայց հաղթանակներով:
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Բախտագուշակը տուգանվել է՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար

Բախտագուշակը տուգանվել է՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար Fri, 28 Aug 2026 23:30:21 +0400 Ռուսաստանում, Տուվայում,…

6 րոպե ago

Հանգչեք խաղաղությամբ, Հարոլդ արքա․ հայտնի ֆուտբոլիստի գրառումը

Հանգչեք խաղաղությամբ, Հարոլդ արքա․ հայտնի ֆուտբոլիստի գրառումը Fri, 28 Aug 2026 23:20:34 +0400 Նորվեգիայի ֆուտբոլի…

16 րոպե ago

Շուշան Պետրոսյանը դասավանդելու է

Շուշան Պետրոսյանը դասավանդելու է Fri, 28 Aug 2026 23:15:59 +0400 Երգչուհի Շուշան Պետրոսյանը նոր նախաձեռնությամբ…

21 րոպե ago

Աշխարհում ծնելիությունը զգալիորեն նվազել է․ գիտնականներ

Աշխարհում ծնելիությունը զգալիորեն նվազել է․ գիտնականներ Fri, 28 Aug 2026 23:00:43 +0400 2026 թվականին աշխարհում…

36 րոպե ago

Կարեւոր առիթ, որ բաց թողնել պետք չէ

Կարեւոր առիթ, որ բաց թողնել պետք չէ Fri, 28 Aug 2026 22:45:22 +0400 Արարատ Արմենիայի…

51 րոպե ago

Սողանքի պատճառով հարյուրավոր մարդիկ են անհետ կորել Չինաստանում

Սողանքի պատճառով հարյուրավոր մարդիկ են անհետ կորել Չինաստանում Fri, 28 Aug 2026 22:30:15 +0400 Չինաստանում՝…

1 ժամ ago