«Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում

«Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում

Sat, 29 Aug 2026 08:15:41 +0400


Մեր տեղեկություններով` ուժային կառույցներում նյութեր են նախապատրաստվում ԲՀԿ-ական, Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի դեմ։ Այժմ ուսումնասիրվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, արդեն 5 տարի Աբովյան համայնքի ղեկավար Բաբայանի ունեցվածքը` Աբովյան համայնքում գտնվող հողատարածքներ, շինություններ, մեքենաներ։ Հիմա պարզում են, թե ինչ հիմքերով են Աբովյան քաղաքում գործող 2 բանկերի տարածքները պատկանում Բաբայանի ընտանիքին, որը նա տրամադրել է վարձակալությամբ։ ՔՊ-ականները բարկացած են, որ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներն աբովյանցիները վերագրում են Էդուարդ Բաբայանին եւ համայնքային իշխանություններին։ Եվ չնայած Էդուարդ Բաբայանը վաղուց է հեռացել Գագիկ Ծառուկյանից, եւ անգամ թիմում համարում են, որ դավաճանել է նրան, որն իրեն հացի տեր է դարձրել, բայց նրան համարում են Ծառուկյանի հետ փոխկապակցված անձ։ Իշխանություններին կից աշխատող «քաղաքագետ» կոչվածներից մեկը վերջերս անդրադարձել է Բաբայանի առանձնատանը, թե նա քանդել է մանկական զբոսայգին ու այդտեղ տուն կառուցել, ինչից հետո այդ տան թեման էլ է ներգրավվել Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված վարույթների շրջանակներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոսկվան հունից դուրս եկավ՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները սադրիչ են

Մոսկվան հունից դուրս եկավ՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները սադրիչ են Sat, 29 Aug 2026 11:30:41 +0400…

4 րոպե ago

«Հրապարակ»․ Ադրբեջանն իրեն Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չի համարում

«Հրապարակ»․ Ադրբեջանն իրեն Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չի համարում Sat, 29 Aug 2026 11:15:32 +0400 Նիկոլ…

19 րոպե ago

Նոր հարձակում․ թիրախում կրկին «Ozon»-ն էր

Նոր հարձակում․ թիրախում կրկին «Ozon»-ն էր Sat, 29 Aug 2026 11:00:57 +0400 Ուկրաինական զինուժը ԱԹՍ–ներով…

34 րոպե ago

«Հրապարակ»․ «Լռիր, քանի դեռ բանտում չես հայտնվել»․ ի՞նչ մեսիջ է փոխանցում Փաշինյանը

«Հրապարակ»․ «Լռիր, քանի դեռ բանտում չես հայտնվել»․ ի՞նչ մեսիջ է փոխանցում Փաշինյանը Sat, 29 Aug…

49 րոպե ago

Պահանջում եմ դատական համակարգից ըստ էության քննել ու լուծել Վեհափառի մեղադրանքը

Պահանջում եմ դատական համակարգից ըստ էության քննել ու լուծել Վեհափառի մեղադրանքը Sat, 29 Aug 2026…

1 ժամ ago

Պուտինն անձամբ է փորձարկել նոր Volga K 50–ը (տեսանյութ)

Պուտինն անձամբ է փորձարկել նոր Volga K 50–ը (տեսանյութ) Sat, 29 Aug 2026 10:30:14 +0400…

1 ժամ ago