Խոփը քարին դեմ առավ

Խոփը քարին դեմ առավ

Sat, 29 Aug 2026 09:00:32 +0400


Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հոխորտա, հրահանգներ իջեցնի, ցույց տա, որ իր խոսքը «քար է ծակում», եւ այս երկրում չկա քննիչ, դատավոր կամ դատախազ, որ իր ասածը չանի, այդպես չէ: Եվ ոչ միայն այն պատճառով, որ մեկ անձի հրահանգով, անգամ եթե նա վարչապետի աթոռն է զբաղեցնում, շատ բարդ է գործ սարքելն ու հիմնավորումներ գտնելը` որքան էլ անօրեն ու կամակատար, այդ քննիչ-դատախազները պետք է ինչ-որ տարրական կանոններ պահեն եւ այդ գործերը պետք է մտնեն դատարան ու դատավորների կողմից հավանության արժանանան:

Հասկանալի է, որ այս զանգվածը վախկոտ է, աշխատատեղից կառչած, բայց երբեմն պլանը «փուստ» է տալիս. մի դեպքում հանկարծ Դավիթ Բալայանի նման մի համարձակ դատավոր է հայտնվում, մյուս անգամ՝ Աստծո պատժից վախեցող նորելուկ մի դատավոր, որը չի ուզում իր եւ իր սերունդների վրա անեծքի բեռ վերցնել: Եվ մի հավատացեք իր պնդումներին, թե դատավորներն իր թիրախներին բաց են թողնում բացառապես փողի դիմաց: Այդ համակարգում չկա խելագար, որը փող կվերցնի Փաշինյանի թիրախներից եւ մի քանի կոպեկի համար կհայտնվի նրա անզուսպ զայրույթի եւ վրեժի կիզակետում: Երեկ մենք տեսանք, որ երկրորդ դատավորն էլ հրաժարվեց Վեհափառի ու սրբազանների գործը քննելուց, նախ որովհետեւ այդտեղ չկա գործ, եւ այդ նյութերի հիման վրա որոշում կայացնել հնարավոր չէ: Բայց այն, որ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական պայքարի «խոփը քարին է դեմ առել», արդեն անգամ մանկահասակ երեխաներին է ակնհայտ, թեեւ ինքը չի ուզում համառորեն այդ պարզ իրողությունը տեսնել: Եվ դա ոչ միայն հանրային վերաբերմունքով է արտահայտվում, այլ նաեւ նրանով, որ ինքն է ձեռք քաշել պատարագներում կաթողիկոսի անունը զեղչելուց, նոր տիրադավներ չեն հայտնվում, հներն էլ բորոտների նման հալածվում են հոտի կողմից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պեսկովը հույս ունի, որ իր դուստրն օլիմպիական չեմպիոն կդառնա

Պեսկովը հույս ունի, որ իր դուստրն օլիմպիական չեմպիոն կդառնա Tue, 13 Oct 2026 16:00:37 +0400…

3 րոպե ago

Տեսել եմ երեխեքիս վրա զենքը պահած. Անի Ավետիսյանը հերքում է ադրբեջանցու ցուցմունքը

Տեսել եմ երեխեքիս վրա զենքը պահած. Անի Ավետիսյանը հերքում է ադրբեջանցու ցուցմունքը Tue, 13 Oct…

6 րոպե ago

Մենակ պարել գիտեք, քաղաքը չեք կարողանում ղեկավարել

Մենակ պարել գիտեք, քաղաքը չեք կարողանում ղեկավարել Tue, 13 Oct 2026 15:51:54 +0400 Ձեզ համար…

12 րոպե ago

Կոկորդիլոսագետ, պարոդիաների հերոս, նույն ինքը՝ Վեդիի պատվավոր քաղաքացի

Կոկորդիլոսագետ, պարոդիաների հերոս, նույն ինքը՝ Վեդիի պատվավոր քաղաքացի Tue, 13 Oct 2026 15:45:38 +0400 Հոկտեմբերի…

18 րոպե ago

Զինծառայողը վնասվածք է ստացել․ ՊՆ

Զինծառայողը վնասվածք է ստացել․ ՊՆ Tue, 13 Oct 2026 15:39:54 +0400 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը…

24 րոպե ago

Խորհուրդ կտայի այս կառավարությանը անգլերենի լավ թարգմանիչ գտնել

Խորհուրդ կտայի այս կառավարությանը անգլերենի լավ թարգմանիչ գտնել Tue, 13 Oct 2026 15:31:05 +0400 Latest…

33 րոպե ago