«Հրապարակ»․ Սաքունցը, Հայաստանը թողած, Բուրկինա Ֆասոյով եւ միջազգային դատարանով է զբաղված

«Հրապարակ»․ Սաքունցը, Հայաստանը թողած, Բուրկինա Ֆասոյով եւ միջազգային դատարանով է զբաղված

Sat, 29 Aug 2026 09:15:23 +0400


Իշխանությանը կից քաղհասարակությունը 2018-ից ի վեր անարձագանք է թողնում այն բոլոր ապօրինությունները, որոնք տեղի են ունենում մեզանում: Նրանց մեծ մասը վերածվել է իշխանական քարոզիչների: Արթուր Սաքունցի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, ի պաշտպանություն Միջազգային քրեական դատարանի, հայտարարությամբ է հանդես եկել` աշխարհի 135 ոչ կառավարական կազմակերպությունների հետ միասին։ Բանն այն է, որ վերջին 2 ամսվա ընթացքում 5 պետություն՝ Մալին, Բուրկինա Ֆասոն, Նիգերը, Վենեսուելան եւ Չադը, հայտարարել են Հռոմի կանոնադրությունից դուրս գալու մասին: ԱՄՆ-ին մեղադրում են, որ սրանով փորձում է կանխել ԱՄՆ քաղաքացիների եւ իր դաշնակիցների նկատմամբ հնարավոր հետաքննություններն ու հետապնդումները: Եվ այս միջազգային վեճին է միացել նաեւ Սաքունցի գրասենյակը ու փոխանակ ՀՀ-ում մարդու իրավունքներով զբաղվի, մտել է ԱՄՆ-ՄՔԴ վեճի արանքը:

Հասարակական-քաղաքական գործիչ Աննա Կոստանյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Այդ կազմակերպությունները, այդ թվում՝ Արթուր Սաքունցը, նախքան 2018 թվականը շատ արդյունավետ գործունեություն էին ծավալում եւ միջամտում էին Հայաստանի ներքին խնդիրներին: Նաեւ նրանց հետեւողական աշխատանքը նպաստեց 2018-ի հեղափոխությանը: Այսօր այդ կառույցների խանդավառ հայտարարությունները, որոնք վերաբերում են տարբեր միջազգային կառույցներին, անհասկանալի է, թե ինչով են պայմանավորված: Մենք տեսնում ենք, որ մեր ներքին կարեւորագույն հարցերի վերաբերյալ որեւէ արձագանք չկա այդ կառույցների կողմից, բայց շարունակում են ողջունել այդ կառույցներին՝ իրենց համար ցանկալի քեյսերով: Ես «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում դիմում եմ այդ կառույցներին, երբեմն լինում են արձագանքներ՝ շատ չեզոք, երբեմն ընդհանրապես չեն լինում: Այն, որ Արթուր Սաքունցն աջակցում է միջազգային դատարանին, դա ունի հստակ կոնտեքստ, սակայն պետք է հասկանալ՝ արդյո՞ք այդ ամենը Հայաստանի ազգային, պետական շահերի օգտին է, թե՝ ոչ: Ես Արցախի բռնի տեղահանման եւ էթնիկ զտման գործընթացներից հետո այս մարդկանց գործունեությունը համարում եմ խիստ կասկածելի: Նրանք լուռ հետեւել են այն բոլոր աղետներին, որոնք տեղի են ունեցել այս տարիներին: Հիմա էլ աշխարհաքաղաքական այս խառը իրավիճակում Հայաստանի հարցերը թողած, երբ կանգնած ենք գոյության եւ չգոյության վտանգի առաջ, որոշել են Բուրկինա Ֆասոյի եւ միջազգային դատարանի հարցերով զբաղվել: Չեմ մտաբերում, որ Արցախի հետ կապված իրողությունների ժամանակ նման խանդավառությամբ քայլեր ձեռնարկեին: 120 հազար հայի բռնի տեղահանեցին, արդյո՞ք այսպիսի եռանդով ջանքեր թափեցին: Ու առհասարակ՝ Միջազգային քրեական դատարանն ունի՞ Սաքունցի աջակցության կարիքը, սա էլ այլ հարց է: Հավանաբար, գրանտային թեմաներ կան, որոնք այս մարդկանց պարտավորեցնում են»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գազը թանկանա էլ, չթանկանա, դրա տերը դուք եք, ո՞ւմ վրա եք մունաթ գալիս. Մանուկյանը՝ Պապոյանին

Գազը թանկանա էլ, չթանկանա, դրա տերը դուք եք, ո՞ւմ վրա եք մունաթ գալիս. Մանուկյանը՝ Պապոյանին…

1 րոպե ago

#Ուղիղ . ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

#Ուղիղ . ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Fri, 06 Nov 2026 11:16:12 +0400 Latest news…

6 րոպե ago

«Հրապարակ»․ Միայն 21 համայնքում 112 հազարից ավելի քաղաքացի զրկվել է ընտրելու իրավունքից

«Հրապարակ»․ Միայն 21 համայնքում 112 հազարից ավելի քաղաքացի զրկվել է ընտրելու իրավունքից Fri, 06 Nov…

7 րոպե ago

Ով է պատասխանատուն, որ գազը թանկացավ

Ով է պատասխանատուն, որ գազը թանկացավ Fri, 06 Nov 2026 11:13:05 +0400 ԱԺ մշտական հանձնաժողովների…

9 րոպե ago

Ինչ է քննարկվում ԱԺ-ում. մանրամասներ

Ինչ է քննարկվում ԱԺ-ում. մանրամասներ Fri, 06 Nov 2026 11:10:46 +0400 Ազգային ժողովում մեկնարկել է…

11 րոպե ago

Նախագահը վարչապետ Նեթանյահուին շանս չի՞ տա

Նախագահը վարչապետ Նեթանյահուին շանս չի՞ տա Fri, 06 Nov 2026 11:00:32 +0400 Իսրայելի նախագահական նստավայրում…

22 րոպե ago