Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտի» տնօրենի պաշտոնը
Thu, 26 Nov 2026 11:52:31 +0400
Ստանձնել եմ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի՝ հանրությանը որպես «Մերգելյան ինստիտուտ» հայտնի գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը։
1956 թվականին հիմնադրված ինստիտուտն այս տարի նշում է իր 70-ամյակը։ Տասնամյակներ շարունակ այն կարևոր դեր է ունեցել Հայաստանի գիտատեխնոլոգիական ներուժի ձևավորման և զարգացման գործում՝ լինելով խորհրդային տարիների առաջատար գիտահետազոտական կենտրոններից մեկը։
Ինձ համար հատկապես խորհրդանշական է ինստիտուտի ղեկավարումը ստանձնել հենց հոբելյանական տարում։ Սա ոչ միայն մեծ պատիվ է, այլև պատասխանատվություն՝ պահպանելու հարուստ գիտական ժառանգությունը և ստեղծելու զարգացման նոր հնարավորություններ։
Առաջնահերթ եմ համարում ինստիտուտի գիտական ներուժի զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը։
Առջևում մեծ և պատասխանատու աշխատանք կա։
Տիգրան Արզաքանցյան