Երեխաներին ընդունելու փոխարեն ասել են` մանկապարտեզը գնում է նորոգման

Երեխաներին ընդունելու փոխարեն ասել են` մանկապարտեզը գնում է նորոգման

Sat, 29 Aug 2026 12:30:15 +0400


Երևանի թիվ 17 մսուր-մանկապարտեզում երեխաների ընդունելության շուրջ ծնողների համար անակնկալ իրավիճակ է ստեղծվել։ Մեր տեղեկություններով՝ կրտսեր առաջին խումբ ընդունվող երեխաների ծնողներին նախ զանգահարել են մանկապարտեզից, հրավիրել հանդիպման, իսկ նախատեսված հանդիպման օրը՝ առավոտյան, տեղեկացրել, որ երեխաներին չեն կարող ընդունել, քանի որ մանկապարտեզը պետական ծրագրի շրջանակում պետք է վերանորոգվի։
Ծնողներին առաջարկվել է երեխաներին հանել հերթագրումից և հերթագրել այլ մանկապարտեզում։

Մանկապարտեզի տնօրինությունը սակայն ծնողների բազմաթիվ հարցերին պատասխան չի տվել, մասնավորապես եթե մանկապարտեզը պետք է վերակառուցվեր և դրա պատճառով երեխաների ընդունելություն չէր նախատեսվում, ապա ինչո՞ւ էին երեխաներին նախապես հերթագրել, ինչո՞ւ էին ծնողներին հանդիպման հրավիրել, և ինչո՞ւ վերանորոգման մասին տեղեկությունը նրանց փոխանցվեց հենց նախատեսված հանդիպման օրը։

Թեմայի վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք Երևանի քաղաքապետարանից։ Քաղաքապետարանից հայտնեցին, որ Երևանի հ. 17 մսուր-մանկապարտեզն ընդգրկված է «Երևանի էներգաարդյունավետության 2-րդ» ծրագրով վերակառուցվող մանկապարտեզների ցանկում։

«Այս պահին մանկապարտեզում շենքային մի շարք խնդիրների պատճառով ընդունելությունը կազմակերպվում է միայն կրտսեր առաջին խմբում՝ ծնողների համաձայնագրի հիման վրա»,– հայտնել են քաղաքապետարանից։ Այլ մանրամասներ քաղաքապետարանը չհայտնեց։ Փորձեցինք կապ հաստատել նաև մանկապարտեզի հետ՝ պարզելու, թե երբ է հայտնի դարձել վերակառուցման անհրաժեշտության մասին, ինչու են երեխաներին հերթագրել և ծնողներին հանդիպման հրավիրել, եթե ընդունելությունը չէր նախատեսվում, սակայն մանկապարտեզից մեր զանգերին չպատասխանեցին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել Sat, 07 Nov 2026 14:15:19 +0400…

16 րոպե ago

Պատմական պահ՝ Սպիտակ տանը․ Մելանյա Թրամփը համախմբել է ռուսներին և ուկրաինացիներին

Պատմական պահ՝ Սպիտակ տանը․ Մելանյա Թրամփը համախմբել է ռուսներին և ուկրաինացիներին Sat, 07 Nov 2026…

31 րոպե ago

Դե հիմա գնացեք ու Կոսի եփած ջեմը կերեք

Դե հիմա գնացեք ու Կոսի եփած ջեմը կերեք Sat, 07 Nov 2026 13:45:35 +0400 Դե…

46 րոպե ago

Դոնալդ Թրամփի աշխատակազմը նոր ղեկավար կունենա․ ով է նա

Դոնալդ Թրամփի աշխատակազմը նոր ղեկավար կունենա․ ով է նա Sat, 07 Nov 2026 13:30:02 +0400…

1 ժամ ago

Հարկ է արժանին մատուցել հայ մոր ցուցաբերած քաջությանը. Էֆտիմիս Տուրտիդիս

Հարկ է արժանին մատուցել հայ մոր ցուցաբերած քաջությանը. Էֆտիմիս Տուրտիդիս Sat, 07 Nov 2026 13:15:10…

1 ժամ ago

Մենք՝ որպես իրավաբաններ, փաստաբաններ, չենք կարող լռել

Մենք՝ որպես իրավաբաններ, փաստաբաններ, չենք կարող լռել Sat, 07 Nov 2026 13:11:28 +0400 ՀԱՐԳԵԼԻ՛ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐ,…

1 ժամ ago