Դպրոցներն ինչպես են դիմավորում սեպտեմբերի 1-ը

Դպրոցներն ինչպես են դիմավորում սեպտեմբերի 1-ը

Sat, 29 Aug 2026 12:45:21 +0400


Ինչպե՞ս են դպրոցները պատրաստվում սեպտեմբերի 1-ին, ի՞նչ նորություններ կան։ Փորձեցինք զրուցել դպրոցների տնօրենների հետ։ Հայրապետ Հայրապետյանի անվան 78-րդ հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Համբարձումյանն ասաց. «Մեզ հարցեր ուղղելու համար պետք է լիցենզավորված մարմնից թույլտվություն ունենաք։ Երբ համապատասխան մարմնի տեղեկատվական բաժնից տեղեկացնեն, մենք կզրուցենք»։ Խոսքը ԿԳՄՍՆ-ից թույլտվության մասին է: Տնօրենը տեղյակ չէ, որ ինքն ինքնուրույն պաշտոնատար անձ է, իր պաշտոնում ընտրված, եւ ոչ ոք չպետք է իրեն թույլատրի, որ զրուցի լրագրողի հետ:

Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 հիմնական դպրոցի տնօրեն Ալլա Ղազարանը ներկայացրեց, որ, ըստ ընդունված կարգի, սեպտեմբերի 1-ին կիրականացվի փոքրիկ միջոցառում, ապա ընդունելու են առաջին դասարանցիներին, դասագրքերն են բաշխելու։ Դրամահավաք, դպրոցում որեւէ զարդարանք կամ այլ ավելորդություններ չեն նախատեսվում։ Թափուր աշխատատեղերի վերաբերյալ տնօրենը տեղեկացրեց՝ այս պահին գործընթացը դեռ ամբողջությամբ ավարտված չէ, դասաբաշխումը չի իրականացվել, ուսումնական պլանների պատրաստման աշխատանքները շարունակվում են։ «Դասաբաշխումից հետո, երբ դասացուցակը կձեւավորվի, եւ թափուր աշխատատեղեր կառաջանան, դրանց վերաբերյալ հայտարարությունները կտեղադրվեն kadrer.am կայքում»,- ասաց տնօրենը։

Նոր ուսումնական տարում փոփոխություններ են նախատեսվում նաեւ որոշ առարկաների դասավանդման հարցում։ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկային փոխարինելու է «Անվտանգ կենսագործունեություն» առարկան, որը նախատեսվում է դասավանդել 5-րդ դասարանից։ Տնօրեն Ալլա Ղազարյանի խոսքով՝ ՆԶՊ-ի ուսուցիչն արդեն վերապատրաստման պրոցեսում է ընդգրկվել եւ համապատասխան հավաստագիր ստանալուց հետո հնարավորություն կունենա դասավանդելու նոր առարկան։ «ՆԶՊ-ի ուսուցիչը երկու օր առաջ հայտ է ներկայացրել եւ այժմ վերապատրաստում է անցնում։ Վերապատրաստումից հետո կստանա համապատասխան հավաստագիր, որով թույլ կտրվի դասավանդել «Անվտանգ կենսագործունեություն» առարկան»,- նշեց տնօրենը։ Առարկայի ուղեցույց պետք է ստանան, իսկ դասագրքեր չեն լինելու` տետր-դասագրքերով են դասավանդելու։ Նոր ուսումնական տարվա դասացուցակում ընդգրկվելու է նաեւ «Առողջ ապրելակերպ» առարկան, որի գծով եւս մասնագետները վերապատրաստում են անցնում։ Վերապատրաստման դասընթացներում ընդգրկված են նաեւ քիմիայի եւ կենսաբանության ուսուցիչները։

Այս օրերին դպրոցում ընթանում են նաեւ դասարանների բաշխման աշխատանքները։ Տնօրենի խոսքով՝ արդեն քննարկումներ են անցկացվում դասղեկների հետ՝ նոր ուսումնական տարին պատշաճ կազմակերպելու նպատակով։ «Աշխատում ենք կարգերով` կարգերից չշեղվելով: Ես տնօրեն եմ, ինքս իմ բյուջեով փուչիկներ եմ գնելու ամսի 1-ի համար»։ Առաջին դասարանցիներն այս տարի 33-ն են, իսկ դպրոցն ունի ընդհանուր 405 աշակերտ։

186-րդ հիմնական դպրոցի տնօրենի խոսքով՝ որեւէ լուրջ փոփոխություն իրենց դպրոցում չի սպասվում։ «Սովորական հունով ամեն բան ընթանում է։ Գրքեր ունենք, ամեն բան նորմալ է»,- ասաց նա։ «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի հետ կապված ասաց՝ շատ լավ է, որ այն 5-րդ դասարանից են անցնելու, իսկ թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկացրեց, որ դպրոցում առկա է միայն ֆիզկուլտուրայի ուսուցչի թափուր տեղ։

Շուշան Սարիկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուս-ուկրաինական պատերազմում կդառնա խաղաղարար միջնորդ

Ռուս-ուկրաինական պատերազմում կդառնա խաղաղարար միջնորդ Sat, 31 Oct 2026 00:15:17 +0400 Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու պատրիարք…

3 ժամ ago

Սոցիալական մեդիայի նկատմամբ կարգավորումներ են նախատեսել

Սոցիալական մեդիայի նկատմամբ կարգավորումներ են նախատեսել Sat, 31 Oct 2026 00:00:50 +0400 Եվրահանձնաժողովը կոչ է…

3 ժամ ago

Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային գնով

Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային գնով Fri, 30 Oct 2026 23:55:39…

3 ժամ ago

Հայտնի է դարձել, թե Լյուիս Հեմիլթոնն ինչով է գրավել Քիմ Քարդաշյանին

Հայտնի է դարձել, թե Լյուիս Հեմիլթոնն ինչով է գրավել Քիմ Քարդաշյանին Fri, 30 Oct 2026…

4 ժամ ago

Մոսկվայում մուլտֆիլմերի փառատոնին մասնակցում է 1800 ֆիլմ

Մոսկվայում մուլտֆիլմերի փառատոնին մասնակցում է 1800 ֆիլմ Fri, 30 Oct 2026 23:30:25 +0400 Արդեն 20-րդ…

4 ժամ ago

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը Fri, 30 Oct…

4 ժամ ago