Փաշինյանը վստահ չէ և ժամանակ է շահում․․․

Փաշինյանը վստահ չէ և ժամանակ է շահում․․․

Sat, 29 Aug 2026 14:15:35 +0400


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գործը դեռ չի հասել բուն դատաքննության։ Սկզբում դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց՝ իր նախկին մասնագիտական կապի պատճառով գործով փաստաբան Արա Զոհրաբյանի հետ։ Հետո գործը հայտնվեց դատավոր Սերժ Ռուշանյանի մոտ, որը նույնպես այն չքննեց Արմավիրում և ուղարկեց Երևանի քրեական դատարան՝ ընդդատության հարցի պատճառաբանությամբ։

Երկու դատավոր, երկու տարբեր պատճառաբանություն, իսկ գործի բուն քննությունը դեռ չի սկսվել։ Արդյո՞ք այս ձգձգումների կրկնությունը պարզապես իրավական տեխնիկայի հարց է։

Երբ նման քաղաքական ու հասարակական հնչեղություն ունեցող գործը չի հասնում դատաքննության, բնական հարց է առաջանում՝ ո՞վ է ժամանակ շահում և ինչի՞ համար։ Միգուցե այստեղ խնդիրը ոչ թե դատավորներն են, այլ այն, որ իշխանությունը դեռ փորձում է հասկանալ՝ ինչպես այս գործը ներկայացնել հանրությանը, որպեսզի դրա քաղաքական գինը հնարավորինս ցածր լինի։ Իշխանությունն այնքան էլ վստահ չէ իր առաջադրած գործի հիմնավորումներին, որքան փորձում է ցույց տալ, և ժամանակ է շահում՝ հասարակությանը աստիճանաբար պատրաստելու համար։ Ժամանակ՝ հանրային արձագանքը չափելու, հնարավոր հակազդեցությունը գնահատելու և հասկանալու՝ ինչպիսի՞ քայլի է պատրաստ հասարակությունը։ Չէ՞ որ այստեղ խոսքը միայն կոնկրետ անձանց կամ քրեական գործի մասին չէ։ Գործը վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցուն, Կաթողիկոսին, իշխանություն-եկեղեցի հարաբերություններին, հայ ժողովրդի պատմական ինքնությանը։ Հետևաբար ցանկացած սխալ հաշվարկ կարող է վերածվել շատ ավելի մեծ քաղաքական խնդրի։

Եվ այստեղ է, թերևս, ժամանակ շահելու ամենակարևոր հնարավոր իմաստը։

Եթե իշխանությունը ժամանակ է շահում, ապա այդ ժամանակը կարող է օգտագործել ոչ միայն հանրային տրամադրությունները չափելու, այլև հասարակությանը հաջորդ քայլին նախապատրաստելու համար։ Սկզբում՝ մեղադրանքի շուրջ հանրային ընկալում ձևավորել, հետո՝ հնարավոր դիմադրությունը նվազեցնել, իսկ անհրաժեշտ պահին արդեն անցնել հաջորդ քայլին։

Ի՞նչ կարող է լինել այդ հաջորդ քայլը՝ ցույց կտա ժամանակը։ Բայց հենց այստեղ էլ առաջանում է ամենակարևոր հարցը․ եթե գործն իսկապես այդքան հիմնավոր է, ինչո՞ւ է պետք ժամանակ շահել։ Ժամանակը ո՞ւմ է պետք՝ դատարանի՞ն, թե՞ իշխանությանը։ Եթե իշխանությունը ժամանակ է շահում, ընդդիմադիրներն էլ թող չմոռանան՝ ժամանակը միայն իշխանության համար չէ․ դրանից պետք է հնարավորինս օգտվել նաև իրենք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում

Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում Fri, 18 Sep 2026 23:15:24 +0400 «Գեղարդ» վերլուծականը…

13 րոպե ago

Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպանություն գործել

Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպանություն գործել Fri, 18 Sep 2026 23:07:17 +0400 Սեպտեմբերի…

21 րոպե ago

Իրանի դեմ պատերազմը շրջադարձային փուլ է թեւակոխել. Թրամփ

Իրանի դեմ պատերազմը շրջադարձային փուլ է թեւակոխել. Թրամփ Fri, 18 Sep 2026 23:00:08 +0400 ԱՄՆ…

29 րոպե ago

ԱԺ թեժ նիստը, ՔՊ-ընդդիմություն լարված վիճաբանությունը ու ԿԸՀ հաշվետվությունը

ԱԺ թեժ նիստը, ՔՊ-ընդդիմություն լարված վիճաբանությունը ու ԿԸՀ հաշվետվությունը Fri, 18 Sep 2026 22:52:07 +0400…

37 րոպե ago

Տիկին նախարար, փաստերը համառ բան են

Տիկին նախարար, փաստերը համառ բան են Fri, 18 Sep 2026 22:45:19 +0400 Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան…

43 րոպե ago

«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններին

«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններին Fri, 18 Sep 2026 22:39:18 +0400 «Ապրելու երկիր» կուսակցությունը…

49 րոպե ago