Տիկին նախարար, փաստերը համառ բան են

Տիկին նախարար, փաստերը համառ բան են

Fri, 18 Sep 2026 22:45:19 +0400


Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարավային Կորեան Եվրոպա

Տիկին նախարար,

Ենթադրում եմ՝ Ձեզ հերթական անգամ սխալ տեղեկություն են զեկուցել։

Հրավիրեք ՀՎԿԱԿ-ի տնօրենին (դե հիշում եք՝ այն պաշտոնյային, որը կորտիզոլն ու ադրենալինը նույն հորմոնն էր համարում) և համակարգող փոխնախարարին (դե հիշում եք՝ այն պաշտոնյային, որը մասնագիտական հանրույթին էր ծաղրում) ու պարզեք՝ ե՞րբ և ինչպե՞ս Հարավային Կորեան դարձավ Եվրոպա։

Լուսանկարներում պատկերված է GC FLU գրիպի պատվաստանյութը, որի արտադրողը GC Biopharma Corp. ընկերությունն է, իսկ արտադրության վայրը՝ Hwasun-gun, Jeollanam-do, Republic of Korea (Հարավային Կորեա)։ Տուփի վրա այդ տեղեկությունը հստակ նշված է։

Ավելին, տուփի վրա նշված շտամներից երևում է, որ սա 2025–2026 սեզոնի եռավալենտ (trivalent) գրիպի պատվաստանյութ է։

Մեր հարկերով ֆինանսավորվող հանրային հեռուստատեսությամբ խնդրում եմ նաև հայտարարել՝ կամ Հարավային Կորեան այլևս Եվրոպա է դարձել, կամ պետք է ներողություն խնդրել քաղաքացիներից՝ նրանց մոլորեցնելու համար։

Իսկ դրանից հետո զբաղվեք նրանցով, ովքեր Ձեզ նման «մասնագիտական» տեղեկություններ են զեկուցում և հերթական անգամ անհարմար դրության մեջ դնում նախարարությանը։

Հ.Գ. Փաստերը համառ բան են․ նույնիսկ պատվաստանյութի տուփն է ավելի ճշգրիտ տեղեկություն տալիս, քան Ձեր որոշ պատասխանատուները»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սա իրավաբանություն անվանել լեզուս չի պտտվում. Արամ Վարդևանյան

Սա իրավաբանություն անվանել լեզուս չի պտտվում. Արամ Վարդևանյան Wed, 04 Nov 2026 10:31:08 +0400 Latest…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Մեկ տարում՝ մոտ 66 միլիոն դրամի պարգեւավճար

«Հրապարակ»․ Մեկ տարում՝ մոտ 66 միլիոն դրամի պարգեւավճար Wed, 04 Nov 2026 10:25:58 +0400 Տավուշի…

14 րոպե ago

Այս տարի արդեն 3-րդ անգամ են խուզարկում Սամվել Կարապետյանի տունը

Այս տարի արդեն 3-րդ անգամ են խուզարկում Սամվել Կարապետյանի տունը Wed, 04 Nov 2026 10:22:47…

17 րոպե ago

#Ուղիղ․ Իրավապահները խուզարկում են Կարապետյանների բնակարանները

#Ուղիղ․ Իրավապահները խուզարկում են Կարապետյանների բնակարանները Wed, 04 Nov 2026 10:15:48 +0400 Latest news from…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Ինչու են ՔՊ-ականները հանկարծ որոշել հայերենը պաշտպանել

«Հրապարակ»․ Ինչու են ՔՊ-ականները հանկարծ որոշել հայերենը պաշտպանել Wed, 04 Nov 2026 10:15:16 +0400 Օրերս…

25 րոպե ago

65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են

65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են Wed, 04 Nov 2026 10:09:57 +0400 ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական…

30 րոպե ago