«Հրապարակ»․ Ռումինիա` ընտրություն կեղծելու նոր հմտություններ սովորելու է գնացել

«Հրապարակ»․ Ռումինիա` ընտրություն կեղծելու նոր հմտություններ սովորելու է գնացել

Wed, 25 Nov 2026 10:15:15 +0400


Նախօրեին տեղեկացանք, որ մի քանի օրվա դադարից հետո Նիկոլ Փաշինյանը հիմա էլ Ռումինիա է մեկնել, որտեղ հանդիպումներ է ունեցել Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի՝ Կոտրոչենի նստավայրում: Հայաստանի պատվիրակության կազմում են նաեւ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Ռումինիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Գալստյանը, այլք։
Թե ինչ շփումներ եւ առնչություններ ունի Հայաստանը Ռումինիայի հետ, դժվար է ասել, հաղորդագրություններում նշվում է «Հայաստան-Ռումինիա հարաբերությունների զարգացման հեռանկարների, տնտեսական եւ մշակութային ոլորտներում համագործակցության խթանման» հարցերի մասին, ինչպես նաեւ՝ Նիկոլ Փաշինյանի՝ դրոշակ դարձրած թեման` «տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը»: Ինչ-որ ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր է ստորագրվել, ապա Փաշինյանն ու Նիկուշոր Դանը հանդես են եկել մամուլի ասուլիսով։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը մեզ հետ զրույցում ասում է. «Նիկոլի այցերի մեջ որեւէ տրամաբանություն փնտրել պետք չէ: Օրինակ, Նիկոլը Ռումինիայից կարող է ընտրություն կեղծելու մեծ փորձ ձեռք բերել: Նա ընդամենը գնում է, ինչ-որ հանդիպումներ է ունենում, սակայն որեւէ դրական բան մենք չենք տեսնում: Գնում է այնպիսի երկրներ, որոնց հետ Հայաստանն անկախացումից ի վեր չի ունեցել սերտ հարաբերություններ: Այժմ նրա այցերի մեջ տրամաբանություն փնտրելն անիմաստ է: Ուրախ կլինեի, եթե նա կարողանար տնտեսական կարեւոր` խոշոր պայմանագրեր ստորագրել, այլ ոչ թե գնար հասներ Ռումինիա եւ ասեր` ԹՐԻՓՓ-ից կարող է օգտվել Ռումինիան: Է հետո՞: Մեզ ի՞նչ, կամ ե՞րբ գործարկվեց ԹՐԻՓՓ-ը: Ռումինիան ու Մոլդովան ընտրակեղծարարության առումով աշխարհի չեմպիոններ են: Այն, ինչ նրանց մոտ արվում էր ընտրություններից առաջ, Նիկոլն արեց ընտրություններից հետո: Եթե Մոլդովայում ընդդիմադիր թեկնածուին թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին, ապա Հայաստանում Նիկոլը թույլ տվեց, սակայն իրար հետեւից կալանավորեց ընդդիմադիր լիդերներին ու լցրեց բանտերը: Ռումինիան արեց նույնը: Թիվ մեկ ընդդիմադիր թեկնածուին, որը մեծ հավանականությամբ կարող էր հաղթել արեւմտամետ ուժին, կալանավորեցին: Քանի որ Նիկոլը լիբերալ ֆաշիստ է, իսկ Ռումինիան ֆաշիստական անցյալ ունեցող երկիր է, ի վերջո՝ ֆաշիստական Գերմանիայի գործընկերն է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Նիկոլը Ռումինիայից ընտրություն կեղծելու նոր հմտություններ սովորելու է գնացել»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ովքեր ունեն 2010թ․-ից ցածր մեքենա, չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք

Ովքեր ունեն 2010թ․-ից ցածր մեքենա, չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք Wed, 25 Nov 2026 10:21:05…

17 րոպե ago

Փաստորեն ոչ միայն երեւանյան, այլ նաեւ եվրոպական կառավարման մասնագետ է այդ մարդը

Փաստորեն ոչ միայն երեւանյան, այլ նաեւ եվրոպական կառավարման մասնագետ է այդ մարդը Wed, 25 Nov…

40 րոպե ago

«Հրապարակ»․ Եթե վերջում պետք է էլի գոռգոռա, ի՞նչ է փոխվելու

«Հրապարակ»․ Եթե վերջում պետք է էլի գոռգոռա, ի՞նչ է փոխվելու Wed, 25 Nov 2026 09:45:29…

53 րոպե ago

«Հրապարակ»․ «Չորրորդ հանրապետություն» է ուզում ձեւավորել, որ հիմք լինի երրորդ հանրապետության տարածքներից հրաժարվելու

«Հրապարակ»․ «Չորրորդ հանրապետություն» է ուզում ձեւավորել, որ հիմք լինի երրորդ հանրապետության տարածքներից հրաժարվելու Wed, 25…

1 ժամ ago

Այսօր Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է

Այսօր Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է Wed, 25 Nov 2026 09:14:53 +0400 Մինչ գործող կառավարիչը հասարակությանն…

1 ժամ ago

Դժգոհ են բոլորը

Դժգոհ են բոլորը Wed, 25 Nov 2026 09:00:29 +0400 Երկրում դժգոհության ահռելի կուտակում կա` բոլորը…

2 ժամ ago