«Հրապարակ»․ Եթե վերջում պետք է էլի գոռգոռա, ի՞նչ է փոխվելու

«Հրապարակ»․ Եթե վերջում պետք է էլի գոռգոռա, ի՞նչ է փոխվելու

Wed, 25 Nov 2026 09:45:29 +0400


Սահմանադրության նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել քաղաքացիության իրավունքի կարգավորումներում։ Մասնավորապես, վերացնել ՀՀ քաղաքացուն քաղաքացիությունից զրկելու արգելքը։ Նախագծի 20-րդ հոդվածն ասում է, որ օրենքով նախատեսված որոշակի դեպքերում անձը կարող է զրկվել ՀՀ քաղաքացիությունից՝ դատարանի որոշմամբ։ Խոսքը սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց մասին է։ Մինչդեռ միջազգային իրավունքը չի թույլատրում մարդուն քաղաքացիությունից զրկել։

Միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը հրաժարվեց մեկնաբանել կոնկրետ դրույթը։ «Տեսեք, թե ով է այդ սահմանադրությունը բերել՝ հանրությանն առաջարկում եւ ում ճնշման տակ։ Մնացած կետերը քննարկման ենթակա չեն։ Ընդդիմադիր պատգամավորներն ասել են՝ մենք այդ վեց ձայնը չենք տալու։ Հույս ունեմ՝ այդ փուլին չենք հասնի։ Միջազգային պրակտիկայում եղել են դեպքեր, երբ մի պետություն ցեղասպանություն է գործել մեկ այլ պետության նկատմամբ, եւ դա իրավաբանորեն ճանաչվել է։ Բոլորովին վերջերս էլ ՄԱԿ-ի դատարանը որոշում կայացրեց։ Այդ հարցին անդրադարձեք եւ ցեղասպանություն կատարած պետության հրահանգով սահմանադրության փոփոխության գործընթացը քննարկման առարկա մի դարձրեք»,- հորդորեց Սիմոնյանը։

Սահմանադրագետ Արամ Օրբելյանն էլ չցանկացավ մեկնաբանել 20-րդ հոդվածը՝ նշելով, որ դա ինքնին կնշանակի լեգիտիմացնել սահմանադրության փոփոխության օրակարգը։ «Ընդհանրապես չեմ մեկնաբանում։ Երբ սկսենք մեկնաբանել, դա մոտավորապես կնշանակի, որ տեքստը քննարկման ենթակա է։ Իմ կարծիքով՝ այս պահին սահմանադրական օրակարգ չկա, չկա մի խնդիր, որը պետք է լուծել, եւ որի համար առանց սահմանադրությունը փոխելու չենք կարող։ Հայաստանը երկու կոնվենցիայի անդամ է եւ պարտավորվում է քաղաքացիությունից չզրկել անձին, եթե նա այլ պետության քաղաքացիություն չի ձեռք բերելու։ Երկու պայմանագիր ունենք։ Չեմ ուզում մեկնաբանել։ Ուղղակի իմաստ չունի քննարկել, կարծես զոռով մտնենք քննարկումների դաշտ։ Բազմաթիվ հարցեր ունենք կարգավորելու դեռեւս գործող սահմանադրության շրջանակներում։ Այդ թվում՝ պետք է հասկանանք, թե ինչպես ենք հետ բերում գողացված ձայները, ինչպես ենք վերականգնում ընտրությունների արդյունքում քաղաքացիների ձայների իրացումը, ինչպես ենք լուծում գործող սահմանադրության շրջանակներում տարբեր մարմինների լիազորությունների ոչ իրավաչափ կենտրոնացման հարցը։ Բավականին շատ հարցեր կան։ Վերջապես, ԱԺ-ում աջուձախ բոլորին վիրավորելով եւ գոռգոռալով առաջ գնալ չի կարելի։ Փոխանակ այս հարցերը քննարկենք, քննարկում ենք սահմանադրության դրույթը՝ արժե՞ փոխել, թե՞ ոչ։ Ուզում է ամենաիդեալական սահմանադրությունը լինի, եթե վերջում պետք է գնա էլի գոռգոռա, ի՞նչ է փոխվելու»,- նշեց Օրբելյանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաստորեն ոչ միայն երեւանյան, այլ նաեւ եվրոպական կառավարման մասնագետ է այդ մարդը

Փաստորեն ոչ միայն երեւանյան, այլ նաեւ եվրոպական կառավարման մասնագետ է այդ մարդը Wed, 25 Nov…

5 րոպե ago

«Հրապարակ»․ «Չորրորդ հանրապետություն» է ուզում ձեւավորել, որ հիմք լինի երրորդ հանրապետության տարածքներից հրաժարվելու

«Հրապարակ»․ «Չորրորդ հանրապետություն» է ուզում ձեւավորել, որ հիմք լինի երրորդ հանրապետության տարածքներից հրաժարվելու Wed, 25…

48 րոպե ago

Այսօր Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է

Այսօր Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է Wed, 25 Nov 2026 09:14:53 +0400 Մինչ գործող կառավարիչը հասարակությանն…

49 րոպե ago

Դժգոհ են բոլորը

Դժգոհ են բոլորը Wed, 25 Nov 2026 09:00:29 +0400 Երկրում դժգոհության ահռելի կուտակում կա` բոլորը…

1 ժամ ago

«Հրապարակ». Եվրոպական ընտանիքում չեն շտապում ընդունել ՔՊ-ին

«Հրապարակ». Եվրոպական ընտանիքում չեն շտապում ընդունել ՔՊ-ին Wed, 25 Nov 2026 08:45:16 +0400 Դեռեւս անցյալ…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ով է ուղեկցելու Փաշինյանին

«Հրապարակ»․ Ով է ուղեկցելու Փաշինյանին Wed, 25 Nov 2026 08:20:58 +0400 Ամիսներ առաջ գրել էինք,…

2 ժամ ago