Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը

Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը

Sat, 29 Aug 2026 14:45:22 +0400


Կա մի բան, որը Նիկոլ Փաշինյանը, որքան էլ փորձի վերաձևակերպել քաղաքական բառապաշարով, չի կարող ջնջել։
Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ, Սփյուռքն էլ պարզապես Հայաստանից դուրս ապրող հայերի հանրագումար չէ։

Դրանք դարերով ձևավորված ազգային հենասյուներ են, որոնք գոյություն են ունեցել Հայաստանի իշխանություններից առաջ և գոյություն են ունենալու դրանցից հետո։
Եվ հենց այստեղ է խնդիրը։
Երբ իշխանությունը միջամտում է Եկեղեցու ներքին կյանքին, քրեական հետապնդումների ենթարկում հոգևորականների, հրապարակավ պահանջում Վեհափառի հրաժարականը կամ փորձում որոշել, թե ով պետք է ղեկավարի Եկեղեցին, առաջանում է շատ պարզ հարց.
Նիկոլ Փաշինյան, ո՞վ է ձեզ տվել իրավունքը որոշելու, թե ով պետք է ղեկավարի Հայ Եկեղեցին։
Վեհափառը վարչապետի ենթական չէ,
Մայր Աթոռը կառավարության գերատեսչություն չէ,
Եկեղեցին ՔՊ-ի կուսակցական կառույցը չէ,

Իսկ ազգային հիշողությունը՝ կառավարության ծրագրի հավելված չէ:
Հայ Եկեղեցին անցել է թագավորությունների անկման, օտար տիրապետությունների, Ցեղասպանության և խորհրդային աթեիզմի միջով։ Նա գոյատևել է բոլոր իշխանություններ ժամանակ և վստահ եղեք, գոյատևելու է նաև ձեզնից հետո։

Բայց նույն քաղաքական մտածողությունը այսօր հարվածում է նաև Սփյուռքին։
Երբ Սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչներին անվանում են «միլիարդատեր էմիսարներ», երբ նրանց ազգային գործունեությունը նսեմացվում է «second hand ապրանքներ ուղարկելու» մակարդակի, սա այլևս պարզապես քաղաքական բանավեճ չէ։
Կարելի է չհամաձայնել սփյուռքահայի քաղաքական հայացքների հետ, կարելի է կոշտ քննադատել նրան, բայց ո՞վ է ձեզ իրավունք տվել նվաստացնելու նրա տասնամյակների ազգային ծառայությունը միայն այն պատճառով, որ նա ձեզ հետ համաձայն չէ։
Սփյուռքը ձեր կառավարության նախագիծը չէ,
նա չի ծնվել 2018-ին,
նա չի ստեղծվել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։
Սփյուռքը ծնվել է ազգային աղետից և գոյատևել է՝ Եկեղեցի պահելով, դպրոց կառուցելով, հայերեն սովորեցնելով, մշակույթ պահպանելով և Հայաստանին ձեռք մեկնելով այն ժամանակ, երբ Հայաստանի այսօրվա իշխանության մասին անգամ ոչ ոք չէր լսել։
Ու այստեղ է ձեր ամենամեծ հակասությունը։
Դուք ուզում եք, որ Սփյուռքը ներդրում անի, օգնի, աջակցի Հայաստանին, բայց երբ Սփյուռքը համաձայն չէ ձեզ հետ՝ այն դառնում է «միջամտող»։
Ուզում եք, որ Սփյուռքը լինի Հայաստանի կողքին, բայց երբ նա կանգնում է Եկեղեցու կողքին՝ դա արդեն ձեզ համար «քաղաքական միջամտություն» է։
Սա պետություն կառուցելու գաղափար չէ, սա ազգային ինստիտուտներն իշխանության չափանիշով վերաձևելու փորձ է։
Բայց վատ նորություն ունեմ`
կառավարությունները ժամանակավոր են, վարչապետները՝ նույնպես, կուսակցությունները գալիս են ու գնում են, բայց Ազգային ինստիտուտներն ու ժողովուրդները մնում են…
Եկեղեցին եղել է ձեզնից առաջ,
Սփյուռքը եղել է ձեզնից առաջ,
հայությունը եղել է ձեզնից առաջ և և լինելու է ձեզնից հետո։
Այնպես որ հարցը, ի վերջո, սա է.
Ո՞ւմ է իրականում խանգարում հայ լինելը՝ Եկեղեցո՞ւն, Սփյուռքի՞ն, թե՞ պարզապես վերը նշածներիս գոյությունը չի տեղավորվում ձեր իշխանության՝ «Իրական Հայաստանի» չափազանց նեղ պատկերացման մեջ…

Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար

Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար Sun, 11 Oct 2026…

13 րոպե ago

Նշանակվել է Դիանա Վարդանյան-Մարատյանը

Նշանակվել է Դիանա Վարդանյան-Մարատյանը Sun, 11 Oct 2026 09:00:29 +0400 ՀՅԴ թեկնածու Դիանա Վարդանյան-Մարատյանը Լիբանանի…

28 րոպե ago

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով Sun, 11 Oct 2026 00:15:53 +0400 Թուրքիան կարող…

9 ժամ ago

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի Sat, 10 Oct 2026 23:30:15 +0400 Այն հայտնի կացինը,…

10 ժամ ago

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը Sat, 10 Oct 2026 23:00:13…

10 ժամ ago

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի Sat, 10 Oct…

11 ժամ ago