Փաշինյանի իշխանության պահպանումը կախված չէ ընդդիմախոսների չեզոքացումից

Փաշինյանի իշխանության պահպանումը կախված չէ ընդդիմախոսների չեզոքացումից

Sat, 29 Aug 2026 15:45:13 +0400


Բռնապետության գնացող Փաշինյանը պետք է գիտակցի՝ առաջին հերթին ինքն է վտանգում իր իշխանության ապագան։

Պատմությունը բազմաթիվ օրինակներ գիտի, երբ բռնապետերը սեփական իշխանությունը պահպանելու համար ճնշել, լռեցրել կամ չեզոքացրել են իրենց քաղաքական ընդդիմախոսներին։ Սակայն ավելի հաճախ են այն դեպքերը, երբ իշխանության պահպանման մոլուցքը պետության ղեկավարին հասցրել է այնպիսի քայլերի, որոնք վտանգել են նաև երկրի անվտանգությունն ու երկարաժամկետ շահերը, ինչին, այսօր հասել է Փաշինյանն իր ութամյա կառավարման ընթացքում։

Բռնապետական կամ ավտորիտար կառավարման պայմաններում բազմաթիվ առաջնորդներ միաժամանակ պայքարելով իրենց ընդդիմախոսների դեմ, փորձել են ամրապնդել պետության ռազմական և տնտեսական ներուժը, բարձրացնել երկրի միջազգային կշիռը և ապահովել պետական համակարգի կայունությունը։ Ոմանց նույնիսկ հաջողվել է որոշ ժամանակով հասնել այդ նպատակներին։ Բայց, գրանցած հաջողություններով հանդերձ պատմության մեջ քիչ են այն բռնապետերը, որոնց իշխանության ավարտը խաղաղ ու բարեհաջող է եղել։
Նիկոլ Փաշինյանի դեպքում խնդիրը, սակայն, այլ հարթության վրա է։ Իշխանության պահպանման նրա ձգտումը վերածվել է պետության ինստիտուտների թուլացման և քաղաքական համակարգի անձնավորման։

Իսկ ամենակարևոր հարցը հետևյալն է՝ ի՞նչ է երաշխավորում իշխանության անընդհատ պահպանումը, եթե դրա դիմաց պետությունը չի ստանում ավելի ամուր անվտանգություն, ավելի դիմակայուն տնտեսություն և ավելի ուժեղ դիրք միջազգային հարաբերություններում, և տեսնելով մեր երկրում իշխանությունների վախը Ալիևից` կախյալ վիճակում է մնում հենց Ալիևից, որի ցանկությունները Փաշինյանի համար դարձել են օրակարգային:
Փաշինյանը կարող է ժամանակավորապես վերահսկել խորհրդարանը, պետական կառույցները, քաղաքական օրակարգը և նույնիսկ լռեցնել ընդդիմախոսների մի մասին՝ այդ ամենը ներկայացնելով որպես իր իշխանության անսասանության ապացույց։ Բայց դա դեռ չի նշանակում, որ պետությունն ավելի ուժեղ է դառնում։
Ընդհակառակը՝ եթե պետական ինստիտուտները աստիճանաբար ենթարկվում են մեկ քաղաքական կենտրոնի կամ մեկ անձի կամքին, ապա իշխանության թվացյալ ամրությունը կարող է թաքցնել պետության իրական թուլությունը, որի պայմաններում կառավարելը երկարաժամկետ հեռանկարում դառնալու է անհնար։

Այստեղ է, որ Փաշինյանը պետք է առաջին հերթին հասկանա մի պարզ ճշմարտություն՝ բռնապետական ճանապարհով իշխանությունը պահպանելու փորձը վերջնահաշվարկում կարող է ամենամեծ հարվածը հասցնել հենց իրեն։

Պատմությունը ցույց է տվել, որ ընդդիմախոսներին կարելի է լռեցնել, քաղաքական մրցակիցներին՝ չեզոքացնել, հասարակությանը՝ վախեցնել։ Բայց հնարավոր չէ անվերջ լռեցնել իրականությունը և պետության անվտանգության խնդիրները։

Իշխանությունը կարող է ուժեղ թվալ այնքան ժամանակ, քանի դեռ ուժեղ է վերահսկողության մեխանիզմը։ Սակայն երբ այդ մեխանիզմը սկսում է քայքայվել, տարիներով կուտակված խնդիրները կարող են միանգամից վերադառնալ քաղաքական օրակարգ, որի համար պատասխանատուն հենց բռնապետության ձգտող իշխանությունն է։
Ուստի Փաշինյանի համար իրական մարտահրավերը ոչ թե ընդդիմությանը հաղթելը պետք է լինի, այլ այնպիսի պետություն կառուցելը, որտեղ իշխանության պահպանումը կախված չէ ընդդիմախոսների չեզոքացումից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի Sat, 10 Oct 2026 08:20:29 +0400 Երկուշաբթի…

21 րոպե ago

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ Sat, 10 Oct 2026 08:15:15 +0400 Շաքիի միջադեպի աղմուկը դեռ չի…

26 րոպե ago

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել Sat, 10 Oct 2026 08:10:37 +0400 Հոկտեմբերի 8-ին…

31 րոպե ago

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի Sat, 10 Oct 2026 08:05:39 +0400 2025 թվականի օգոստոսի…

36 րոպե ago

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները Sat, 10 Oct 2026 08:00:20 +0400 Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնեց,…

41 րոպե ago

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան Fri, 09 Oct 2026 23:50:00 +0400 «Կայացավ…

9 ժամ ago