Փաշինյան, գնա՞մ մարդ բերեմ՝ կզըցնես…

Փաշինյան, գնա՞մ մարդ բերեմ՝ կզըցնես…

Sat, 29 Aug 2026 18:45:04 +0400


Ի՞նչ, հավես չունե՞ս… Այ ախպեր, իրավական տեսանկյունով եմ ասում, ուրիշ բան չմտածես: Էնքան թափ տուր վրաները, որ էլ չիմանան որ ծակը մտնեն: Ասում եմ՝ մատ թափ տուր… Ճվա, ճղճղա, ասֆալտին փռիր, պատերով տուր, շինիր վերջապես, որ խելքի գան: Այլապես այնքան են լկտիացել, որ սկսել են 4-րդ հանրապետության փողերը լափել:

Դու ինձ այն ասա՝ հերթո՞վ բերեմ դրանց, թե՞ բիրիքով՝ ոլորտ առ ոլորտ, համայնքապետարան առ համայնքապետարան, նախարարություն առ նախարարություն, ՊՈԱԿ առ ՊՈԱԿ… Հա, նախապես ասեմ, որ բոլորն էլ ՔՊ-ից են լինելու՝ թե՛ սրսուռ ՔՊ-շնիկ, թե՛ միջնորդավորված: Նրանք ընտրություններին աշխատել են քո օգտին, քո կողմնակիցներն են, բայց ես դրանց հերն եմ անիծել, ամեն ինչ իրենց շահի համար են արել՝ հասարակության մեջ իրենց դրության, պաշտոնի, փողի: Բա հո քո սիրուն աչքերի համա՞ր չեն կանգնել կողքիդ, քարշ եկել «ուղտերթերիդ» մեջ, թռել ՀՀ քաղաքացու դեմքին: Ամեն ինչ գին ունի, պարոն Փաշինյան: Դու հիմնականում պաշտոնով ես վճարել նրանց, նրանք էլ համարել են, որ կարելի է նստել ու հալալ մալի պես վայելել իրենց «չարչարանքի» արդյունքը:
Հիմա ի՞նչ ես ասում, սրանցից բերե՞մ՝ իրավական առումով մի հատ կզըցնես: Ո՞ր բնագավառն ես նախընտրում՝ անվտանգություն, պաշտպանություն, էկոնոմիկա, առողջապահություն, սոցապ, ԿԳՄՍՆ, տարածքային, ՆԳՆ, քննչական, հակակոռուպցիոն, դատախազություն… Դատավոր կկզըցնե՞ս մի հատ, նրանցից, որ վնգստում են քո դռների առաջ: Իրավական առումով, իհարկե…

Կարող ենք սկսել նորանշանակներից, քանի դեռ սրանք շատ չեն թռփոշացել: Թեեւ կարելի է սրանց թողնել հետո, երբ բավականաչափ լափած կլինեն արդեն: Հասարակությունը սիրում է վառվռուն շոուներ: Ուստի ինչքան շատ լափած լինի «զոհը», այնքան լավ: Ես ՔՊ-շնիկների գիտեմ, որ արդեն տարիներով նույն գործին են ու նույն սխեմաներով շարունակում են լափել: Հեռը քո փեշերից, պարոն Փաշինյան, բայց մեր հասարակությունը, ատամները սրած, սրանց է սպասում: Ասում եմ՝ բերենք հրապարակ, որ հենց հրապարակի գորգի վրա, հիմնականում իրավական տեսանկյունից, շինես դրանց:

Հը՞, հետաքրքրե՞ց… Միեւնույն է՝ այլեւս բան չունես անելու, դրանից էլ լավ զբաղմո՞ւնք: Դու միայն անունն ասա: Դատախազը փոխանցում կկատարի քննչականին, քննչականը՝ հակակոռուպցիոնին, հակակոռուպցիոնը՝ ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն՝ Ալֆային, Ալֆան կբերի հրապարակ, դու՝ կկզըցնես կամ կշինես: Նկատի ունեմ՝ բացառապես իրավական իմաստով, որովհետեւ հրապարակում սովորաբար շատ մարդ է լինում, եւ դա ամենահարմար տեղը չէ նման գործողությունների համար: Խոստանում եմ, մամուլն ու հեռուստատեսությունն այնպես կլուսաբանեն այդ ամենը, որ հանրությունն ադրենալինի պակաս չի զգա: Հիշո՞ւմ ես Հովիկ Աղազարյանի «գործն» ինչ հնչեղություն ստացավ կամ էլ մեկ SMS-ով կզցրածդ պաշտոնյաների գործը: Մի խոսքով, պարոն Փաշինյան, կզըցնելը՝ քեզնից, լուսաբանելը՝ ինձնից:
Հնարավոր է ինձ հիմա հանդիմանես, պարոն վարչապետ, թե՝ իմ սեւ սիրտ, քո վարդագույն երազանք… Չսխալվես: Այն, ինչ քեզ առաջարկեցի, ոչ թե իմ, այլ մեր ժողովրդի «վարդագույն երազանքն» է: Ընտրություններին ստացածդ ձայներին չխաբվես: Ոչ ոք ձեզ ձայն չի տվել ձեր միլիոնանոց աշխատավարձերի ու միքանիմիլիոնանոց պարգեւավճարների համար: Մարդիկ իրենց քվեն քեզ տվել են, որ վերջապես զբաղվես քո կապը կտրած թիմով ու կարգի հրավիրես բյուջեի հաշվին օրեցօր գիրացող անասուններիդ: Մեկը չի, երկուսը չի… Լափելուն էլ չափ կա, ձեւ կա: Դու ուրիշներին ես հարցնում՝ ինչո՞ւ եք հարուստ… Բայց մի պահ դեմքով շրջվիր «ձեր տների» կողմը եւ կտեսնես բիրդան աղաների մի ողջ բազմություն, որոնց հարստության աղբյուրն ինքդ ես՝ քո վարած ձախավեր քաղաքականությամբ, քո սելեկտիվ հակակոռուպցիոն «պայքարով», երկիր ու ժողովուրդ կառավարելու քո անկարողությամբ: Իրենք էլ, Աստված տվել՝ չի խնայել, շուստրի են, բջոտ, փողի շատն ու քիչը իմացող: Ո՛չ ձեռքները բռնող կա, ո՛չ ունեզրկող, ո՛չ բոմժացնող, ո՛չ շինող, ո՛չ կզըցնող:

ՀԳ. Պարոն Փաշինյան, եթե առաջարկս քեզ հետաքրքրի, եւ որոշես գործի անցնել, հանկարծ չընկնես ժողովրդավարության բաղերը: Միշտ հիշիր՝ շինել-կզըցնելու գործում ժողովրդավարությունն ամենավատ խորհրդատուն է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում

«Հրապարակ»․ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում Fri, 06 Nov 2026 08:15:00 +0400 Կապանում երրորդ…

8 րոպե ago

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց Fri, 06 Nov 2026 08:10:40 +0400 Մեր…

12 րոպե ago

«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ

«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ Fri, 06 Nov 2026 08:05:16 +0400 Նիկոլ Փաշինյանը…

17 րոպե ago

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Fri, 06 Nov 2026 08:00:02 +0400 ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովում…

22 րոպե ago

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն Thu, 05 Nov 2026 23:59:04 +0400 Պաշտպանության…

8 ժամ ago

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում Thu, 05 Nov 2026 23:45:52 +0400 ԱՄՆ…

9 ժամ ago