Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ

Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ

Sat, 29 Aug 2026 23:30:03 +0400


Մոսկվայի մետրոյում մի քանի ժամ տևած շուրջկալի ընթացքում ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են մոտ 140 օտարերկրյա քաղաքացու, որոնք Ռուսաստանում գտնվել են միգրացիոն օրենսդրության խախտմամբ։ Բոլոր ձերբակալվածների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ, որից հետո նախատեսվում է նրանց արտաքսել երկրից, հայտնել է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով գերատեսչության միգրացիոն ծառայությանը։

Գործողության ընթացքում իրավապահները կիրառել են հատուկ համակարգ, որը նախատեսված է միգրացիոն օրենսդրությունը խախտողների բացահայտման համար։ ՆԳՆ-ում նշել են, որ նմանատիպ տեխնոլոգիաներ արդեն կիրառվում են մետրոյում, օդանավակայաններում, գետային նավահանգիստներում, երկաթուղային կայարաններում և այլ օբյեկտներում։

«Մոսկվայի մետրոպոլիտենի տարածքում անցկացված փորձը ցույց տվեց իր արդյունավետությունը», — նշվել է միգրացիոն ծառայության հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում հավելել են, որ նման շուրջկալները կանցկացվեն կանոնավոր հիմունքներով, այդ թվում՝ Ռուսաստանի այլ տարածաշրջաններում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահը երեք ամսով կալանավորվել է

Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահը երեք ամսով կալանավորվել է Sun, 30 Aug 2026 17:00:05 +0400 Լեհական…

7 րոպե ago

Թատրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից

Թատրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից Sun, 30 Aug 2026 16:45:27 +0400 Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան…

21 րոպե ago

Ռուսական բանակն անխնա հարվածներ է հասցրել․ ՊՆ-ի հայտարարությունը

Ռուսական բանակն անխնա հարվածներ է հասցրել․ ՊՆ-ի հայտարարությունը Sun, 30 Aug 2026 16:30:29 +0400 Ռուսաստանի…

36 րոպե ago

Կբարկանա՞ Պուտինը

Կբարկանա՞ Պուտինը Sun, 30 Aug 2026 16:15:15 +0400 ՌԴ նախագահի օգնական Ուշակովը ազդարարել է, որ…

52 րոպե ago

Մահափորձի վտանգի պատճառով վարչապետի որդուն շտապ տարհանել են

Մահափորձի վտանգի պատճառով վարչապետի որդուն շտապ տարհանել են Sun, 30 Aug 2026 16:00:46 +0400 Իսրայելի…

1 ժամ ago

Կարկուտ է սպասվում

Կարկուտ է սպասվում Sun, 30 Aug 2026 15:45:05 +0400 Երևան քաղաքում օգոստոսի 30-ին կեսօրից հետո,…

1 ժամ ago