Էլ Նինյոն հասել է վերջին 1,000 տարվա ընթացքում իր առավելագույն ուժգնությանը․ Լևոն Ազիզյան

Էլ Նինյոն հասել է վերջին 1,000 տարվա ընթացքում իր առավելագույն ուժգնությանը․ Լևոն Ազիզյան

Sun, 30 Aug 2026 09:15:46 +0400


Էլ Նինյոն հասել է վերջին 1000 տարվա ընթացքում իր առավելագույն ուժգնությանը, այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Միչիգանի համալսարանի գիտնականների՝ Science ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին 40 տարիների ընթացքում Էլ Նինյո կլիմայական երևույթը դարձել է գրեթե 40%-ով ավելի ուժեղ, քան նախաարդյունաբերական ժամանակաշրջանում։ Ըստ հետազոտության՝ սա այն դարձնում է վերջին հազարամյակի ամենաուժեղ Էլ Նինյոն։

Ուսումնասիրությունն իրականացվել է Գալապագոսյան կղզիներից վերցված ժամանակակից և հնագույն մարջանների 13 նմուշների քիմիական կազմի վերլուծության հիման վրա։ Մասնավորապես ուսումնասիրվել են թթվածնի իզոտոպների, ստրոնցիումի և կալցիումի հարաբերակցությունները։ Մարջանների աճի շերտերը գիտնականների համար ծառայել են որպես բնական «ջերմաչափ»՝ հնարավորություն տալով վերականգնել օվկիանոսի ջերմաստիճանի փոփոխությունները հարյուրավոր տարիների ընթացքում։

Կլիմայական մոդելավորման միջոցով գիտնականները գնահատել են նաև բնական գործոնների՝ հրաբխային ակտիվության և Արեգակի ճառագայթման տատանումների հնարավոր ազդեցությունը։ Արդյունքները ցույց են տվել, որ դրանք չեն կարող բացատրել Էլ Նինյոյի դիտվող ուժեղացումը։ Հիմնական գործոն է համարվում մարդածին գլոբալ տաքացումը։

Էլ Նինյոյի ուժեղացումը գումարվում է մոլորակի ընդհանուր ջերմաստիճանի բարձրացման ազդեցությանը՝ մեծացնելով աշխարհի տարբեր շրջաններում եղանակային և կլիմայական ծայրահեղ երևույթների հավանականությունն ու ուժգնությունը։ Դրանց թվում են երկարատև երաշտները, անտառային հրդեհները, ուժեղ տեղումները և ջրհեղեղները, ինչպես նաև ենթակառուցվածքների վնասման աճող ռիսկերը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եվրոպա լիգայի ծանրագույն փորձությունը․ «Արարատ-Արմենիան» այսօր մրցելու է Պորտուգալիայում

Եվրոպա լիգայի ծանրագույն փորձությունը․ «Արարատ-Արմենիան» այսօր մրցելու է Պորտուգալիայում Thu, 05 Nov 2026 15:45:30 +0400…

7 րոպե ago

«ՀայԷկոնոմԲանկը»՝ Մհեր Արմենիայի հայտարարությունների մասին

«ՀայԷկոնոմԲանկը»՝ Մհեր Արմենիայի հայտարարությունների մասին Thu, 05 Nov 2026 15:19:26 +0400 «ՀայԷկոնոմԲանկ»-ը երգիչ Մհեր Արմենիայի…

33 րոպե ago

Պատրաստ ենք մասնակցելու համախմբման նախաձեռնություններին․ «Միասնության թևեր»

Պատրաստ ենք մասնակցելու համախմբման նախաձեռնություններին․ «Միասնության թևեր» Thu, 05 Nov 2026 15:17:18 +0400 «Միասնության թևեր»…

35 րոպե ago

Ուղիղ․ Մտավորականների հանդիպումը Նարեկ Կարապետյանի հետ

Ուղիղ․ Մտավորականների հանդիպումը Նարեկ Կարապետյանի հետ Thu, 05 Nov 2026 15:09:37 +0400 Latest news from…

43 րոպե ago

Կյանքից հեռացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը

Կյանքից հեռացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Thu, 05 Nov 2026 15:06:45 +0400 Կյանքից հեռացել է…

46 րոպե ago

Այն, ինչ պետք է իմանալ նոր սահմանադրության և հանրաքվեի մասին

Այն, ինչ պետք է իմանալ նոր սահմանադրության և հանրաքվեի մասին Thu, 05 Nov 2026 15:01:40…

51 րոպե ago