Իրանում կոչ են արել վերացնել ՀՀ-ի հետ ռազմավարական անցակետով տարանցման խոչընդոտները

Իրանում կոչ են արել վերացնել ՀՀ-ի հետ ռազմավարական անցակետով տարանցման խոչընդոտները

Sun, 30 Aug 2026 15:00:55 +0400


Իրանում կոչ են արել վերացնել Հայաստանի հետ սահմանին գտնվող Նորդուզ սահմանային տերմինալով առևտրի և տարանցման խոչընդոտները, հաղորդում է IRNA-ն:
Նշվում է, որ Իրանի ազատ առևտրաարդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների հարցերով բարձրագույն խորհրդի քարտուղար Հոսեյն Ֆորուզանը շաբաթ օրը այցելել է սահմանային անցակետ՝ Արաս ազատ տնտեսական գոտի (Իրանի խոշոր առևտրաարդյունաբերական գոտի, որը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին, որը կարևոր կամուրջ է հանդիսանում ԵԱՏՄ երկրների հետ առևտրի համար) կատարած այցի շրջանակներում:
Նրա խոսքով՝ գործադիր և վերահսկիչ մարմինները պետք է խուսափեն որոշումների տարաբնույթ ընդունումից, քանի որ տարբեր կառույցների գործողությունների համաձայնեցումն անհրաժեշտ է սահմանային անցումում առևտրային և տարանցիկ գործընթացների պարզեցման համար:
Ֆորուզանը նշել է, որ ավտոտրանսպորտային միջոցների պարապուրդի ժամանակի կրճատումն ու մաքսային սպասարկման որակի բարձրացումն ուղղակիորեն կապված են արտահանման զարգացման հետ։ Նա նաև ընդգծել է, որ դա թույլ կտա ավելի լավ օգտագործել տարածաշրջանի տարանցիկ ներուժը և բարձրացնել սահմանային անցումով առևտրային հոսքերի արդյունավետությունը:
Իր հերթին Հայաստանում Իրանի դեսպանությունն ընդգծել է Երևանի և Թեհրանի միջև առևտրային, տարանցիկ և տնտեսական կապերի ամրապնդման կարևորությունը:
Դիվանագիտական ներկայացուցչությունում ընդգծել են, որ Նորդուզը՝ Իրանի և Հայաստանի միջև միակ ցամաքային սահմանային անցակետը, ռազմավարական դեր է խաղում տարածաշրջանային առևտրի և տարանցման զարգացման, ինչպես նաև Հայաստանի և ԵԱՏՄ շուկաների հետ Իրանի միացման գործում:

Դեսպանությունում ընդգծել են, որ առկա խոչընդոտների վերացումը և այս սահմանային կետի աշխատանքի արդյունավետության բարձրացումը կարող են հիմք ստեղծել արտահանման, տարանցման և ներդրումների աճի համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու է Պուտինն իր անձնական օդանավն ուղարկել Թեհրան

Ինչու է Պուտինն իր անձնական օդանավն ուղարկել Թեհրան Sun, 08 Nov 2026 16:00:07 +0400 Ռուսաստանի…

13 րոպե ago

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Sun, 08 Nov 2026 15:45:21 +0400 Փարիզի Օլիմպիական խաղերի…

28 րոպե ago

Ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել

Ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել Sun, 08 Nov 2026 15:30:32 +0400 Կոլումբիայի…

43 րոպե ago

CNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը

CNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը Sun, 08 Nov 2026…

57 րոպե ago

Իրանում 3 անձի մահապատժի են ենթարկել

Իրանում 3 անձի մահապատժի են ենթարկել Sun, 08 Nov 2026 15:00:26 +0400 Իրանում մահապատժի են…

1 ժամ ago

Ալիևն ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով հարուստ ելույթն է ունեցել․ Հայրապետյանը մանրամասնում է

Ալիևն ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով հարուստ ելույթն է ունեցել․ Հայրապետյանը մանրամասնում է Sun,…

2 ժամ ago